Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq

Մայր Աթոռի և երեք հոգևորականների միջև դատական վեճերի քննություններն ավարտվել են, սակայն դատարանները չեն շտապում հրապարակել վճիռները։ Սահմանված ժամկետներից անցել է ավելի քան մեկ ամիս, բայց երեք գործերից որևէ մեկով վերջնական դատական ակտ դեռևս չկա։ Մինչդեռ այս գործերից մեկի՝ Արման Սարոյանի պաշտոնանկության շուրջ վեճն արդեն հետևանքներ է ունեցել՝ մեղադրանքներ են առաջադրվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և վեց բարձրաստիճան հոգևորականներին։ Այս մասին գրում է Հետքը։

«Արամայիս Թախմազյանը (Տ. Թադե), Ստեփան Ասատրյանը (Տ. Արամ) և Արման Սարոյանը (Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյան) դատարանում վիճարկում են իրենց պաշտոններից հեռացնելու վերաբերյալ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությունները։ Երեք գործերով էլ դատաքննությունն ավարտվել է, սակայն վճիռները սահմանված ժամկետում չեն հրապարակվել։

Արամայիս Թախմազյանը 2026թ. փետրվարի 5-ին դիմել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվին կարգալույծ հռչակելու՝ Գարեգին Բ-ի 2025թ. դեկտեմբերի 2-ի տնօրինությունը և իրեն վերականգնել պաշտոնում։

Գործը քննող դատավոր Հովհաննես Մելքոնյանը նաև հայցի ապահովման միջոց է կիրառել։ Դրանով եկեղեցուն և այլ անձանց պարտավորեցվել է ամբողջությամբ և առանց խոչընդոտի ապահովել Թախմազյանի պաշտոնավարումը որպես Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ։

Գործի քննությունն ավարտվել է, և վճիռը պետք է հրապարակվեր օգոստոսի 21-ին։ Սակայն մինչ օրս հրապարակված չէ։

Ստեփան Ասատրյանը նույն դատարան է դիմել 2026թ. փետրվարի 5-ին։ Նա պահանջում է անվավեր ճանաչել իրեն Սուրբ Հովհաննավանքի հոգևոր հովվի պաշտոնից կարգալույծ հռչակելու՝ Գարեգին Բ-ի 2025թ. հոկտեմբերի 21-ի տնօրինությունը և վերականգնել իրեն պաշտոնում։

Այս գործով դատավոր Սիմա Աբովյանը նույնպես հայցի ապահովման միջոց է կիրառել։ Եկեղեցուն և այլ անձանց պարտավորեցվել է առանց խոչընդոտի ապահովել Ասատրյանի պաշտոնավարումը Սուրբ Հովհաննավանքում՝ մինչև վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

Այս գործով վճիռը պետք է հրապարակվեր օգոստոսի 17-ին, սակայն հրապարակված չէ։

Երրորդ գործով հայցվորը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանն է։ Նա դատարան է դիմել հունվարի 15-ին՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ-ի տնօրինությունը և վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Դատավոր Էդգար Հովհաննիսյանը բավարարել է Սարոյանի հայցի ապահովման միջնորդությունը։ Դատարանը եկեղեցուն և այլ անձանց պարտավորեցրել է չխոչընդոտել նրա պաշտոնավարմանը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Դատարանը նաև արգելել է որևէ գործողությամբ խոչընդոտել Սարոյանի՝ որպես թեմի առաջնորդի լիազորությունների իրականացմանը։ Այդ թվում՝ նրան տրվել է Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցները տնօրինելու և ֆինանսական գործարքներ իրականացնելու իրավունք։

Այս գործով վճիռը պետք է հրապարակվեր օգոստոսի 14-ին, սակայն այն ևս չի հրապարակվել։

Փաստացի՝ երեք դատական գործերով էլ վճիռների հրապարակման նախատեսված ժամկետներից անցել է ավելի քան մեկ ամիս։

Հատկանշական է, որ այս երեք գործերից մեկը քննել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը։ ԲԴԽ-ն բազմիցս դատավորներին ենթարկել է կարգապահական պատասխանատվության՝ դատական ակտերը սահմանված ժամկետում կողմերին չտրամադրելու և ուշ հրապարակելու համար։

Այս պայմաններում հարց է առաջանում՝ արդյոք Արդարադատության նախարարությունը երեք դատավորների կողմից դատական ակտերի հրապարակման ուշացման հարցով ԲԴԽ-ին միջնորդություն կներկայացնի՝ նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։

Դատական դեպարտամենտից «Հետքին» հայտնեցին, որ Արամայիս Թախմազյանի գործով վճիռը կհրապարակվի գալիք շաբաթվա ընթացքում, իսկ Ստեփան Ասատրյանի գործով վճռի վրա դատավորը դեռ աշխատում է։ Ինչ վերաբերում է Արման Սարոյանի գործին, ապա ըստ Դատական դեպարտամենտի՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանը ծանրաբեռնված է։

Սարոյանի գործով կայացված միջանկյալ դատական ակտը դարձել է նաև Գարեգին Բ-ի և վեց հոգևորականի քրեական գործի հիմքը

Արման Սարոյանի դատական վեճը դուրս է գալիս միայն նրա պաշտոնը վերականգնելու հարցի շրջանակից։ Հենց այս գործի հետ կապված իրադարձությունների պատճառով է մեղադրանք առաջադրվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և ևս 6 բարձրաստիճան հոգևորականների։

Ըստ մեղադրանքի՝ Սարոյանը դատարան էր դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին կաթողիկոսի տնօրինությունը, վերականգնել իրեն պաշտոնում և կիրառել հայցի ապահովման միջոց։ Դատարանը բավարարել էր միջնորդությունը՝ եկեղեցուն և այլ անձանց արգելելով խոչընդոտել Սարոյանի պաշտոնավարմանը, այդ թվում՝ թեմի ֆինանսական միջոցների տնօրինմանը։

Դատարանի որոշումն ու կատարողական թերթը Մայր Աթոռին հանձնելուց հետո Գերագույն հոգևոր խորհուրդը Սարոյանի հայտարարությունները գնահատել է որպես Մայր Աթոռի հետ կապի խզում և հնազանդության ուխտի խախտում և առաջարկել նրան կարգալույծ հայտարարել։

Գարեգին Բ-ն ընդունել է այդ առաջարկը։ Սարոյանը զրկվել է հոգևոր աստիճանից, ինչի հետևանքով նաև կորցրել է թեմի առաջնորդի լիազորությունները։ Քննչական մարմնի գնահատմամբ՝ այդ գործողություններով գիտակցված խոչընդոտվել է դատարանի որոշման կատարումը։

Գարեգին Բ-ից բացի, նույն արարքի համար մեղադրվում են նաև Նաթան Օհանիսյանը՝ արքեպիսկոպոս և Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն, Հայկազուն-Վրեժ Նաջարյանը՝ արքեպիսկոպոս և Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Վահան Հովհաննէսյանը՝ եպիսկոպոս և Մայր Աթոռի երիտասարդաց վերապատրաստման ծրագրի տնօրեն, Էդգար Հակոբյանը՝ եպիսկոպոս և Սյունյաց թեմի առաջնորդ, Նելսոն Բաբայանը՝ եպիսկոպոս և Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն, ինչպես նաև Արթուր Հակոբյանը՝ եպիսկոպոս և Գուգարաց թեմի առաջնորդ։

Այսպիսով, Սարոյանի պաշտոնի շուրջ դատական վեճը, որի շրջանակում դատարանը նրան ժամանակավորապես պահպանել էր պաշտոնում, միաժամանակ դարձել է Գարեգին Բ-ի և վեց հոգևորականների նկատմամբ քրեական գործի առանցքային դրվագներից մեկը։ Իսկ այդ նույն քաղաքացիական գործով վերջնական դատական ակտը, որը պետք է հրապարակված լիներ օգոստոսին, դեռևս չկա»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև