Skip to main content

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր | Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-18 կրկնակի չեմպիոն | Նարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն | Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել | Հայաստանը չպետք է շարունակի ծառայել որպես Ռուսաստանի և Արևմուտքի բшխման պոլիգոն. «Հայաստանի Եվրոպական ձգտումները ճանաչելով» սահման չես պահի․ Արմեն Աշոտյան | Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ․ քննարկել են նաև TRIPP-ի զարգացման ընթացքը | Արմեն Գրիգորյանի հոդվածը գուցե ընդունելի լիներ, եթե հրապարակված լիներ միջակ փորձագետի կողմից, բայց ոչ 8 տարիների ընթացքում անվտանգության ոլորտում բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձի կողմից. Սուրեն Պետրոսյան | Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները | Պաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | «Գողական ես, այ տղա, թե՞ խուժան». Բագրատ Սրբազանի դատավարության ժամանակ իրավիճակը լարվեց | Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում է արվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը՝ թուրք լրագրողին | Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո

Լրահոս

Փաշինյանի ղեկավարության ներքո ներկայիս վարչակազմը հրաժարվել է եկեղեցու և պետության միջև որևէ սահման պահելուց և աննախադեպ արշավ է վարում եկեղեցու ազատության դեմ․ ԵԽԽՎ պատգամավոր

Փաշինյանի ղեկավարության ներքո ներկայիս վարչակազմը հրաժարվել է եկեղեցու և պետության միջև որևէ սահման պահելուց և աննախադեպ արշավ է վարում եկեղեցու ազատության դեմ: Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում հայտարարել է պատգամավոր Էդվարդ Լին։

«Բնականաբար, ես չեզոք եմ հայկական քաղաքականության նկատմամբ։ Եվ ես միանում եմ այս քննարկումների ընթացքում արդեն հնչած՝ ցանկացած արտաքին միջամտության դատապարտումներին»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ Լին առաջարկել է Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները դիտարկել ներկայիս կառավարության՝ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի համատեքստում։

Նա նշել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին «աշխարհի ամենահին ազգային եկեղեցին» է և այսօր բախվում է սպառնալիքի, որը, նրա պնդմամբ, գալիս է ոչ թե արտաքին հակառակորդից, այլ պետությունից։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության ներքո ներկայիս վարչակազմը հրաժարվել է եկեղեցու և պետության միջև որևէ սահման պահելուց և աննախադեպ արշավ է վարում եկեղեցու ազատության դեմ»,- հայտարարել է պատգամավորը։

Լիի պնդմամբ՝ խոսքը սոսկ քաղաքական տարաձայնությունների մասին չէ, այլ «կրոնական ինքնավարության դեմ նպատակաուղղված հարձակման»։

Նա հայտարարել է նաև, որ վերջին տարվա ընթացքում պետությունն իրականացրել է հոգևորականության ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններ և կալանավորումներ, եկեղեցու աշխատակիցների հետապնդում, ինչպես նաև սահմանափակումներ կիրառել արտագնա ուղևորությունների նկատմամբ։

Պատգամավորի պնդմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական իր ծրագրում առաջին անգամ ամրագրել է դրույթներ, որոնք, նրա կարծիքով, ուղղված են եկեղեցու ինքնավարության սահմանափակմանը։

«Ընտրություններում, մանիֆեստում, Եվրոպայի խորհրդի անդամ երկրում իշխող կուսակցությունը միտումնավոր հարձակվում է տեղական եկեղեցու վրա՝ աշխարհի ամենահին եկեղեցու»,- ասել է Լին։

Եվրապատգամավորի գնահատմամբ՝ խորհրդարանական մեծամասնություն ստանալուց հետո այս քաղաքականությունը, ինչպես նա պնդում է, շարունակություն է ստացել։

Լին հայտարարել է նաև, որ վերջին շաբաթներին կառավարությունը հրապարակել է իր պատվերով պատրաստված զեկույց, որը քննադատում է եկեղեցու կանոնական կառուցվածքը, և սպառնացել է նախաձեռնել խորհրդարանական հետաքննություն՝ եկեղեցական կանոնադրությունները փոխելու նպատակով։

Պատգամավորի կարծիքով՝ հնագույն եկեղեցական նորմերին միջամտելու համար պետական մեխանիզմների օգտագործումը մարդու իրավունքների և դավանանքի ազատության խախտում է։

«Այս ընտրությունները միայն քաղաքական իշխանության մասին չեն։ Ես լիովին չեզոք եմ այն հարցում, թե ով է Հայաստանի կառավարությունը։ Դրանք օգտագործվել են որպես ստեղծված մանդատ՝ սուրբ ինստիտուտը լիակատար պետական վերահսկողության տակ դնելու համար»,- հայտարարել է նա։

Ամփոփելով՝ Լին Եվրոպայի խորհրդին կոչ է արել հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանում եկեղեցու ազատության հարցին։

«Եվ այս մարմինը՝ Եվրոպայի խորհուրդը, նախ և առաջ պետք է հանդես գա պաշտպանության օգտին»,- ասել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև