Skip to main content

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնել 29 քաղաքացու | Թիվ 22 հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահшցել է, այնուհետև վթшրի ենթարկվել | Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր | Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-18 կրկնակի չեմպիոն | Նարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն | Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել | Հայաստանը չպետք է շարունակի ծառայել որպես Ռուսաստանի և Արևմուտքի բшխման պոլիգոն. «Հայաստանի Եվրոպական ձգտումները ճանաչելով» սահման չես պահի․ Արմեն Աշոտյան | Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ․ քննարկել են նաև TRIPP-ի զարգացման ընթացքը | Արմեն Գրիգորյանի հոդվածը գուցե ընդունելի լիներ, եթե հրապարակված լիներ միջակ փորձագետի կողմից, բայց ոչ 8 տարիների ընթացքում անվտանգության ոլորտում բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձի կողմից. Սուրեն Պետրոսյան | Դատարանը հրապարակել է Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները | Պաշտոնյաների աշխատավարձերն առայժմ չեն բարձանա. նախագծի քննարկումը 2 ամսով հետաձգվեց | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | «Գողական ես, այ տղա, թե՞ խուժան». Բագրատ Սրբազանի դատավարության ժամանակ իրավիճակը լարվեց | Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում է արվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

Որ կուսակցությունները կամ դաշինքներն են առաջադրվել համայնքներում կայանալիք ընտրությունների համար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Այս աշունը բավական ակտիվ է լինելու հատկապես ՏԻՄ ընտրությունների առումով: Անցած կիրակի օրը ընտրություններ կայացան Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Կոտայքի մարզի Արզնի խոշորացված համայնքներում: Իսկ ահա հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան միանգամից 19 խոշորացված համայնքում:

«Փաստն» ուսումնասիրել է, թե որ կուսակցությունները կամ դաշինքներն են առաջադրվել այդ համայնքներում կայանալիք ընտրությունների համար: Նախ՝ նշենք, որ իշխող ՔՊ-ն առաջադրվել է բոլոր համայնքներում, որոնցից երկուսում՝ դաշինքով: Հետաքրքիր է, որ երկու դեպքում էլ հանդես են գալու նույն անվամբ՝ «Համերաշխություն» դաշինք: Ուշագրավ են նաև այն կուսակցությունները, որոնց հետ ՔՊ-ն դաշինք է կազմել. Գավառում գործող համայնքապետի «Գործարար» կուսակցությունը, իսկ Գորիսում՝ Առուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցությունը: Ի դեպ, հինգ համայնքում՝ Արմավիր, Գառնի, Ախուրյան, Վայք, Վարդենիս, ՔՊ-ն ընտրությունների է գնալու «հպարտ միայնության» մեջ:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ապա այստեղ էլ պատկերը պակաս հետաքրքիր չէ: Մասնակցության ամենաշատ հայտ ներկայացրել է «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ վեց համայնք (Գորիս, Մեղրի, Ջերմուկ, Դիլիջան, Մարտունի), որից մեկ համայնքում՝ Գորիսում, կմասնակցի «Հայկական քվե» կուսակցության հետ դաշինքով («Ապրելու քվե»): Ի դեպ, «Հայկական քվե» կուսակցությունը առանձին կմասնակցի նաև Գավառի ընտրություններին: Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ընտրություններին կմասնակցի չորս համայնքում՝ Արտաշատ, Մարտունի, Ծաղկաձոր, Հրազդան: Ընդ որում, վերջին երկուսում ՀՅԴ-ն պայքարելու է միայն ՔՊ-ի դեմ: Երկու համայնքում ընտրություններին կմասնակցի «Հայրենիք» կուսակցությունը. խոսքը Ստեփանավանի ու Արթիկի մասին է: «Ուժեղ Հայաստան» դաշինքը պայքարի մեջ կմտնի Ստեփանավան համայնքում»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև