Skip to main content

Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը | ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել մաքսանենգության մեջ կասկածվող Իրանի քաղաքացու փախուստի վերաբերյալ | Մահացել է գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը. «Արարատը» ցավակցել է ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին | ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ | Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանով | 85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը | Ծանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ-ի շենքից փախել է | Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան | Ադրբեջանը կարող է ջրային ռեսուրսների հարցը Հայաստանին պայմաններ թելադրելու նոր ուղղություն դարձնել. քաղաքագետ | Հայաստանն ու Իտալիան կխորացնեն համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում | ԲՏԱԱԲ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների փոխանցման էկոհամակարգի ձևավորման տեսլականը | ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնել 29 քաղաքացու | Թիվ 22 հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահшցել է, այնուհետև վթшրի ենթարկվել | Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Լրահոս

ՆԳՆ-ն առաջարկում է նոր տուգանքներ վարորդների համար․ 10 հազար դրամ և մինչև 2 տուգանային միավոր

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է խստացնել պատասխանատվությունը ճանապարհային երթևեկության մի շարք խախտումների համար։ Օրենսդրական նախաեռնությունն արդեն զետեղված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծով առաջարկվում է որոշ խախտումների համար սահմանել 10 հազար դրամ տուգանք և 1 կամ 2 տուգանային միավոր։

Նախագծով առաջարկվում է «Մուտքն արգելվում է» կամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» ճանապարհային նշանների պահանջները չկատարելու համար սահմանել 10 հազար դրամ տուգանք և 2 տուգանային միավոր։

ՆԳՆ-ն առաջարկում է նաև առանձին պատասխանատվություն սահմանել նաև մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար։ Նախագծի ընդունման դեպքում վարորդը կտուգանվի 10 հազար դրամով, ինչպես նաև կկիրառվի 1 տուգանային միավոր։

Մեկ այլ փոփոխություն էլ նախատեսում է սահմանել երթևեկելի մասի երկրորդ կամ ավելի շարքում մեքենա տեղակայելու դեպքում։ Այս խախտման համար ևս առաջարկվում է սահմանել 10 հազար դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։

Նախագծով փոփոխություն է առաջարկվում նաև թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ մեքենա վարելու դեպքերի ստուգման կարգում։ Արյան և մեզի հետ մեկտեղ օրենսգրքում նախատեսվում է ամրագրել նաև թքի միջոցով հետազոտությունը։ Այսինքն՝ թքի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի առկայությունը ևս հնարավոր կլինի ստուգել նախատեսված ընթացակարգով։

Նախագծի ընդունման դեպքում,  փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև