Skip to main content

Հայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունը | ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել մաքսանենգության մեջ կասկածվող Իրանի քաղաքացու փախուստի վերաբերյալ | Մահացել է գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը. «Արարատը» ցավակցել է ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին | ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ | Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-6 աստիճանով | 85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը | Ծանր հшնցագործության մեջ մեղադրվող իրանցին ՊԵԿ-ի շենքից փախել է | Ես հիացած եմ մեր երիտասարդ սերնդի մտածողությամբ ու գրագիտությամբ. վստահաբար ասում եմ, որ ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Ծառուկյան | Ադրբեջանը կարող է ջրային ռեսուրսների հարցը Հայաստանին պայմաններ թելադրելու նոր ուղղություն դարձնել. քաղաքագետ | Հայաստանն ու Իտալիան կխորացնեն համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում | ԲՏԱԱԲ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների փոխանցման էկոհամակարգի ձևավորման տեսլականը | ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա և օգնել 29 քաղաքացու | Թիվ 22 հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահшցել է, այնուհետև վթшրի ենթարկվել | Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր

Լրահոս

Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ Մանասյան

Սեպտեմբերի 28-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվել է Անվտանգ աբորտների միջազգային օրվան նվիրված «Վերարտադրողական առողջություն․ իրավունք և էթիկա» խորագրով հանդիպում-քննարկումը։

Միջոցառումը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ համագործակցությամբ։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել վերարտադրողական առողջության իրավունքի երաշխավորմանը, այդ ոլորտում առկա մարտահրավերներին, ինչպես նաև բժշկական էթիկայի և մարդու իրավունքների փոխկապվածությանը։

Առանձին ուշադրություն է դարձվել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդրին, դրա կանխարգելման անհրաժեշտությանը, կանանց իրավունքների պաշտպանությանն ու հասարակությունում առկա կարծրատիպերի հաղթահարմանը։

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թեմային նվիրված` «Շնորհավոր, աղջիկ է» ֆիլմը։

Այնուհետև տեղի է ունեցել «Վերարտադրողական առողջություն․ իրավունք և էթիկա» խորագրով պանելային քննարկում, որը վարել է Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Արմեն Նավասարդյանը։

Քննարկմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանը, «Հերացի» վերլուծական կենտրոնի ղեկավար Մերի Տեր-Ստեփանյանը:

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ վերարտադրողական առողջության ոլորտում կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը պահանջում է ոչ միայն համապատասխան իրավական երաշխիքների առկայություն, այլև հասարակությունում առկա գենդերային կարծրատիպերի հաղթահարում և այնպիսի միջավայրի ձևավորում, որտեղ յուրաքանչյուր կին կարող է իրացնել իր իրավունքները՝ զերծ խտրականությունից և իրավունքներին անհարկի միջամտությունից։

Պաշտպանը նշել է, որ վերարտադրողական առողջության իրավունքին առնչվող կարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից է:

Քննարկմանը մասնակցել են նաև բժշկական համալսարանի ուսանողներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ոլորտի առաջատար մասնագետներ և փորձագետներ։

Միջոցառումը հնարավորություն է տվել մասնագիտական քննարկման ձևաչափով անդրադառնալու վերարտադրողական առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության, էթիկական մոտեցումների և առկա խնդիրների լուծմանն ուղղված համագործակցության հարցերին։

Քննարկումը կարող է հիմք հանդիսանալ տարբեր ոլորտների մասնագետների միջև հետագա համագործակցության ամրապնդման, ինչպես նաև վերարտադրողական առողջության իրավունքի վերաբերյալ հանրային իրազեկմանն ուղղված համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։

Facebook
Twitter

Կարդացեք նաև