Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը | Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

Լրահոս

Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան

Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ: Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Հայկական ժամացույց

Ուշադրություն դարձրեք՝ մեր քաղաքական մտքի, մեր բոլոր հարցերի առանցքում «ԵՐԲ» հարցն է։ Երբ մի բան կփոխվի, երբ մի նոր դեմք կգա, երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, երբ բանտերից դուրս կգան մարդիկ, երբ կհանձնվի «Քյարքին», երբ կլինի ապոկալիպտիկ տնտեսությունը, երբ կլինի սահմանադրությունը, և այսպես բազմաթիվ «ԵՐԲԵՐ»։

Բայց «ԵՐԲ»-ը լուծումներ չի առաջարկում, չի ենթադրում։ Հենց սա է մեծամասամբ պայմանավորում զանգվածային ապատիան, որը կա մեր հասարակության մեջ. «փակվենք մեր մեջ, տեսնենք ԵՐԲ ինչ-որ բան կլինի»։

Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ։ Եթե սրա այլընտրանքը լինի «երբ կլինի՝ կպայքարենք» մտածողությունը, դա հաստատ չի բերի արդյունքի։

Մենք ունենք հստակ պրոբլեմ՝ դրվագային մտածողության և դրվագային գործունեության։ «Երբ»-ի մարտավարությունը և դրվագային գործունեությունը ձեռնտու միջավայրն է իշխանության համար. Ամեն անգամ երբ կգա կոնկրետ դրվագի պահը՝ կասի սա չանենք կլինի պատերազմ ու իր բազմաթիվ լծակներով հաջողելու է։

Բայց պետք է հասկանալ. Ինչո՞ւ ենք մենք «Երբ»-ի և դրվագային գործունեության սցենարում և ամենակարևորը՝ ինչպես դուրս գալ։ Իմ կարծիքով խնդիրը նոր կոնսոլիդացնող- աշխատանքային ձևաչափերի անհրաժեշտության մեջ է։ Ոչինչ չի խանգարում որ նման նոր աշխատանքային ձևաչափ ստեղծվի, որտեղ կլինի մեծ մասնակցելիություն և աշխատանքի դաշտ, որտեղ «Երբ»-ը կփոխարինվի այլ կարևոր հարցադրումներով։ Սրա համար պետք է կամք և խնդրի գիտակցում։

Անշուշտ, շատ բարդ փուլում ենք, անշուշտ մեզ սպասում են շատ բարդ զարգացումներ։ Պետք է փոխվի հայկական ժամացույցի տրամաբանությունը. Մենք սպասում ենք, թե երբ կլինի ինչ-որ վատ բանը։ Բայց լուծումները պետք է գտնել այլ հարցադրումների մեջ՝ ինչպես անել, որ դա չլինի, ինչ անել, ինչպիսի այլ լուծումներ կան, և այլն։

Եվ այստեղ շատ կարևոր է սկսել ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսություն։ Մենք իրավունք չունենք հասարակության պառակտված մասերին պիտակավորել և մեկս մյուսին դուրս գրել։ Այո, վիճակը շատ մտահոգիչ է, ինչ-որ տեղ հուսահատեցնող, բայց հանրային առկա պատկերին պետք է վերաբերել որպես բարդ իրողություն։ Ի վերջո, կա փաստ՝ սուր բարիկադավորված գրեթե հավասար ընտրազանգվածներ։ Չխափենք իրար պաթոսով։ Փաստը սա է։ Այս պահին իսկական, պատմական լիդերությունը դա է՝ նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն, սա է առողջացման միակ ռեսուրսը։ Սա կբերի հարցադրումների փոփոխությանը։ Մենք բոլորս նույն հեռանկարի հասարակությունն ենք»,- գրել է Հովհաննիսյանը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև