Skip to main content

Գագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ | Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զnհեր | Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, քննարկում ենք, թե նկարի փոխարեն ինչ է լինելու. Ալբերտ Հովհաննիսյանի հայր | Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու պլանից. «Քրիստոնեական համերաշխություն միջազգային» (CSI) կազմակերպություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուզում եմ կենդանին գա որդուս շիրիմին ու ասի ինչի սպանեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասեց` գնամ հասնեմ զինվորներիս, դավադրաբար խփեցին. սպшնվածի մայր | Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ Զաքարյան | Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով | ԵԽԽՎ զեկույցից ընդդիմությունը գոհ լինելու կամ այն իշխանությունների դեմ օգտագործելու շատ հիմնավոր պատճառներ չունի. Արփինե Հովհաննիսյան | Նիկոլ Փաշինյանը ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները | Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ. Վահե Հովհաննիսյան | ՈՒՂԻՂ. Ի՞նչ է կատարվում Եռաբլուրում | Անհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ Մանասյան | Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան

Լրահոս

Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, քննարկում ենք, թե նկարի փոխարեն ինչ է լինելու. Ալբերտ Հովհաննիսյանի հայր

Ալբերտի նկարը ջնջելու մասին լրատվականներից եմ իմացել, քննարկում ենք, թե նկարի փոխարեն ինչ է լինելու: Այս մասին այսօր՝ Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը:

«Ես կհստակեցնեմ, որպեսզի այլևս ոչ ոք ինձ նման հարց չտա, իրականում իրոք այդ հատվածում վերանորոգում է գնում, դա երեկ հստակ ճշտել եմ, ոչ ոքի խոսքին չեմ հավատացել, ինքս շրջայց եմ կատարել, ուսումնասիրել, ու բավարարվել նրանով, որ իրականում գնում են վերանորոգման աշխատանքներ: Նկարը ջնջելու հետ կապված էլ՝ միևնույն է, ոչ մի կերպ չեմ ընդունում այդ պարագան, եթե կար համապատասխան որոշում, որ պետք էր վերանորոգում անել, նկարի հարցը որոշել՝ արդյոք նկարը նորից ենք նկարում, թե փակում ենք, պետք է քննարկվեին, այդ հարցերի մասին ես տեղյակ չեմ եղել:

Անկեղծ ասած հանրությունից և լրատվականներից եմ սկզբում իմացել նկարը մաքրելու մասին, շատ բուռն եմ արձագանքել, ինչ ասելու կար՝ ասել եմ, պարզաբանման հետ կապված էլ հիմա կա պարզաբանում, խոսել եմ քաղաքապետարանի մամլո խոսնակի՝ Ջուլիետա Ազարյանի հետ, քննարկել ենք, և ի ուրախություն բոլորի՝ կառուցողական խոսակցություն ենք ունեցել, ունենք դրական պատկեր: Ուզում եմ, որ նաև հանրությունը տեղեկանա և թեթևանա այդ հոգսի հետ կապված, շուտով ավելի հստակ բաներ ենք ունենալու, հիմա քննարկվում է, թե ինչ կերպ են արժևորելու ու նկարի փոխարեն ինչ է լինելու, կարող է լինել քանդակ, կամ ուրիշ ավելի հետաքրքիր մեծ նկար:

Տեղը միանշանակ կլինի «Հաղթանակ» զբոսայգին, ուրիշ նպատակահարմար տեղ չեմ գտնում, ինչ տեսքով որ կքննարկվի, այդ տեսքով էլ վերջնական որոշումը կկայացնեմ, ու իմ հավանությունը կտամ: Ես գիտեմ, որ այս ամենը բոլորիս մոտ՝ խելացի, խելամիտ մարդկանց մոտ վրդովություն է առաջացրել, կան բազմաթիվ անհասկանալի թեմաներ, անհանդուրժողականություն, այդ ամենը իրենց հետ քննարկել եմ, ասել են, որ համապատասխան որոշումը կլինի, ամեն բան կպայմանավորվենք, նոր կկազմակերպենք»,- նշել է Ալբերտի հայրը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հայտնի դարձավ՝ «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջվել է Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը։ Քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ այն ջնջել են պատի վերականգնման աշխատանքերով պայմանավորված:

Թեմային անդրադարձել էր նաև Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազայանը՝ նշելով, որ առաջիկայում կքննարկվեն հնարավոր տարբերակները և հարցը կստանա արժանի ու լավագույն լուծումը՝ առաջին հերթին հաշվի առնելով Ալբերտի հիշատակի նկատմամբ իրենց հարգանքը և հանրային ընկալումը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև