Skip to main content

Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին | Տեսանյութ։ «Խոսրովի անտառ» արգելոցում ֆոտոթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի

Լրահոս

Գագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ

ՀՀ ֆինանսների նախկին նախագահ, ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ 71-ամյա Գագիկ Խաչատրյանի ապօրինի կալանավորման որոշումը 27 օր անց դեռևս չի տրամադրվել ինչպես Գագիկ Խաչատրյանին, այնպես էլ նրա պաշտպանական թիմին։ Պաշտպանական թիմը սա գնահատում է որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով երաշխավորված իրավունքների խախտում (Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք)։

2026 թվականի սեպտեմբերի 2-ին Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառել է խափանման միջոց կալանք՝ երկու ամիս ժամկետով՝ բավարարելով Հայաստանի քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը, որում նա նշել էր, որ սպինալ ծանր հիվանդություններով տառապող Գագիկ Խաչատրյանը, ով չի կարողանում անգամ ինքնուրույն քայլել, կարող է խուսափել քննությունից, ազդել քրեական գործի վրա կամ նոր հանցանք գործել։

Թեպետ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրած դատարանի որոշման պատճառաբանական մասին դատական նիստից 27 օր անց փաստաբանական թիմը չի ստացել և հետևաբար ծանոթ չէ, սակայն Գագիկ Խաչատրյանի առողջական ծանր վիճակը, որը ապացուցված է բազմաթիվ բժշկական կոնսիլիումների եզրակացություններով,  ակնհայտ է, որ չէր կարող կալանավորվել, իսկ առավել ևս  հիմք լինել, որ Գագիկ Խաչատրյանը՝ մնալով ազատության մեջ, կարող էր խոչնդոտել գործի քննությանը, թաքնվել քննությունից կամ նոր հանցանք կատարել։

Նշենք, որ 2026 թվականի հունիսի 5-ին և 7-ին քննչական մարմինը միջնորդել էր Գագիկ Խաչատրյանին  կալանավորել, սակայն երկու դեպքում էլ դատարանը մերժել էր միջնորդությունը։ Հունիսի 5-ից մինչև սեպտեմբերի 2-ը Գագիկ Խաչատրյանը ոչ մի կերպ չի փորձել թաքնվել, խոչնդոտել քննությանը կամ նոր հանցանք կատարել։ Ավելին՝ նա այդ ընթացքում զբաղված է եղել առողջական վիճակի ծայրահեղ ծանր վիճակի կայունացման փորձերով։ Սա ևս մեկ անգամ հիմնավորում է, որ միջնորդության մեջ նշված պատճառաբանությունները ակնհայտ անհիմն են։ Ի վերջո, սա այն դեպքն է, երբ անձի առողջական ծանր վիճակն առերևույթ տեսանելի է, ու ոչ մի փաստաթուղթ անհրաժեշտ չէ դա տեսնելու համար։

Այժմ Գագիկ Խաչատրյանը կալանքը կրում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ զրկված լինելով առողջության պահպանման համար նվազագույն միջոցներից՝

  • հաշմանդամության համար նախատեսված կարևոր պայմանների բացակայություն,
  • տարբեր բյուրոկրատական ընթացակարգերի հղում անելով՝ չի թույլատրվում իր ընտրած բժշկին տեսակցել-զննել նրան։

Այս ամենով հանդերձ, արձանագրում ենք, որ դատարանի կողմից կալանավորման որոշումը  չտրամադրելով՝ Գագիկ Խաչատրյանը արդեն 27 օր զրկված է հատուկ վերանայման բողոք ներկայացնելու իրավունքից օգտվելուց։ Բացի դա, թվացյալ իրավական ճգնաժամ է առաջանում Գագիկ Խաչատրյանի գործով, քանի որ երկու ամսվա կալանավորման որոշումից հետո Գագիկ Խաչատրյանը և իր պաշտպանները չեն կարողացել հատուկ վերանայման բողոք ներկայացնել և հետևաբար փաստացի զրկվել են այդ կարևոր իրավունքից օգվելուց։ Սա արդեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով երաշխավորված իրավունքների խախտում է։

Գագիկ Խաչատրյանի անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել նրա ձերբակալությունների և կալանավորման օրինականության, ինչպես նաև դատական ստուգման անարդյունավետության հիմքերով։

Դիմումով ներկայացվել է, որ Գագիկ Խաչատրյանի ձերբակալություններն իրականացվել են կամայական և անհամաչափ կերպով, չնայած շտապօգնության երկու խմբերի կողմից նրա տեղափոխումը բժշկական առումով անթույլատրելի գնահատելուն և հոսպիտալացման անհրաժեշտության արձանագրմանը, նրան ուժով դուրս են բերել անկողնուց և պատգարակով տեղափոխել Քննչական կոմիտե, որտեղ նրա վիճակը վատացել է, սակայն դա չի խոչընդոտել այնուամենայնիվ նրան պատգարակով դատարան ներկայացնելուն։

Դիմումում ներկայացվել է, որը վերը նշված հանգամանքները հանգեցրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով երաշխավորված իրավունքների խախտմանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև