Skip to main content

Հայաստանը պատկանում է Հայաստանի քաղաքացիներին, պատկանում է այն մարդուն, ով քվեարկում է առանց վախի, որ հետապնդվելու է. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Արսեն Գևորգյանի հիշատակը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը հուզվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող ա, տատու, քեռու եզան գեղից քեզ պատմել են, լսել ու եկել ինձ հարց ես տալիս. Սասուն Միքայելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կռիվ պետք ա ստեղ, Ղազարյան ջան, իսկ քեզ հլը ուշ չի ծառայելը. Սասուն Միքայելյանը՝ Էդգար Ղազարյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն դատարան չպետք է կարողանա կալանք կիրառել մեր համախոհների նկատմամբ. Չալաբյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Սարգսյանի օրենքն արտոնյալների համար է եղել. Վիլեն Գաբրիելյանի առաջարկը՝ Ժաննա Անդրեասյանին | Սպասվում է կարճատև անձրև. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով | Երանոս գյուղում «Mercedes G»-ն բшխվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանը. առաջացել է գազի արտահոսք. կա վիրավnր | Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան | ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մինչև տարվա ավարտը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման 5 տարին. ՊՆ-ի անդրադարձը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ողբերգական դեպք Կոտայքում. 18- ամյա աղջիկ է մահացել | Կապանում անցկացվեց ավանդույթ դարձած կուրկուտի փառատոնը | «Վալոդյան հոգատար հայր ու ամուսին էր, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր». Այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան

Լրահոս

Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով. Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը գրում է.

«Այդպես էլ հանրությունը նորմալ ու ամբողջական բացատրություն չի ստացել ու համոզված եմ՝ չի էլ ստանա, թե իրականում ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը, հայտնվել Սյունիքի բնակավայրերում և տեղաշարժվել հայկական տարածքով։

Առավել ևս, որ սա առաջին նման դեպքը չէ։ Հատկապես Սյունիքում նախկինում ևս արձանագրվել են նմանատիպ միջադեպեր։ 2023 թվականին երկու ադրբեջանցի զինծառայողներ հայտնվեցին Բնունիսի և Աշոտավանի հատվածներում՝ Հայաստանի տարածքի խորքում։ Մի քանի օր շարունակ «տուրիզմով» զբաղվեցին Սյունիքում: 2024-ին Տեղ գյուղի հատվածում երկու ադրբեջանցի զինծառայողներ ևս սահմանը հատել էին ու դիմադրություն ցույց տվել:Նման դեպքերից հետո ադրբեջանցի զինծառայողները արագացված կերպով վերադարձվել են Ադրբեջանին։

Հետաքրքիրն այն է, թե ինչո՞ւ են նման միջադեպերը պարբերաբար տեղի ունենում հատկապես Սյունիքում։ Ինչպե՞ս է հնարավոր զինված անձանց համար հատել պետական սահմանը և երբեմն զգալի տարածություն անցնել՝ առանց ժամանակին հայտնաբերվելու։ Հարցն այն է, որ նմանատիպ դեպքերը ոչ միայն սահմանային վերահսկողության բացերի հետևանք է,այլ պետք է ուսումնասիրվեն նաև այդ ներթափանցումների հնարավոր այլ նպատակներ ևս։

Նույնիսկ հասարակ տրամաբանող մարդու մոտ հարց է առաջանում՝ արդյոք նման կրկնվող դեպքերը կարող են նպատակ ունենալ Սյունիքի բնակչության շրջանում անապահովության զգացում ձևավորելու, մարդկանց համոզելու, որ իրենց բնակավայրերն անվտանգ չեն և երկարաժամկետ հեռանկարում խթանել արտագաղթը։

Փոխանակ ցանկացած նմանատիպ միջադեպերը դառնան լուրջ քննության առարկա՝ պարզելու սահմանը հատելու ճշգրիտ վայրերը, երթուղին, հնարավոր աջակցությունները, նպատակը և սահմանային անվտանգության համակարգում առկա բացերը, մեկ զանգի հրամանով հապճեպ հանձնում են ալիևին, որ հանկարծ չջղայնանա…

Եթե ամեն նման դեպքից հետո Բաքվից մեկ զանգը բավարար է, որ դիվերսանտների վերադարձի հարցը արագ լուծվի, ապա ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով…»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև