Skip to main content

Հայաստանը պատկանում է Հայաստանի քաղաքացիներին, պատկանում է այն մարդուն, ով քվեարկում է առանց վախի, որ հետապնդվելու է. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Արսեն Գևորգյանի հիշատակը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալոդյա Գրիգորյանի եղբայրը հուզվեց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարող ա, տատու, քեռու եզան գեղից քեզ պատմել են, լսել ու եկել ինձ հարց ես տալիս. Սասուն Միքայելյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կռիվ պետք ա ստեղ, Ղազարյան ջան, իսկ քեզ հլը ուշ չի ծառայելը. Սասուն Միքայելյանը՝ Էդգար Ղազարյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն դատարան չպետք է կարողանա կալանք կիրառել մեր համախոհների նկատմամբ. Չալաբյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Սարգսյանի օրենքն արտոնյալների համար է եղել. Վիլեն Գաբրիելյանի առաջարկը՝ Ժաննա Անդրեասյանին | Սպասվում է կարճատև անձրև. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով | Երանոս գյուղում «Mercedes G»-ն բшխվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանը. առաջացել է գազի արտահոսք. կա վիրավnր | Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան | ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա մինչև տարվա ավարտը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուրեն Պապիկյանի պաշտոնավարման 5 տարին. ՊՆ-ի անդրադարձը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ողբերգական դեպք Կոտայքում. 18- ամյա աղջիկ է մահացել | Կապանում անցկացվեց ավանդույթ դարձած կուրկուտի փառատոնը | «Վալոդյան հոգատար հայր ու ամուսին էր, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր». Այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան

Լրահոս

Նիկոլ Փաշինյանը 6 մլն դրամի հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ։ Գործը քննվելու է Երևանի քաղաքացիական դատարանում, դատավոր՝ Մարինա Տաշչյան։

Դատական տեղեկատվության համաձայն՝ Փաշինյանը պահանջում է պարտավորեցնել Էդգար Ղազարյանին հրապարակային հերքել 2026 թվականի սեպտեմբերի 27-ին տված հարցազրույցի ընթացքում իր հասցեին հնչեցրած հայտարարությունը, որը հայցվորը զրպարտություն է համարում։

Խոսքը Ղազարյանի հետևյալ հայտարարության մասին է․ «Ադրբեջանական առաջխաղացումը, պաշտպանական բնագծի ճեղքում և առաջխաղացումը եղել ա ընդամենը 2020 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնաց Ստեփանակերտ, ընդեղ անցկացրեց խորհրդակցություն հրամանատարաշտաբային կետում, վերադարձավ, սկսեց թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ»։

Փաշինյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ղազարյանին այդ տեղեկությունները հերքել՝ հայտարարելով, որ դրանք «ամբողջությամբ սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։

Հայցով առաջարկվում է հերքումը տարածել «Նյուզ Էյ Էմ» լրատվական ընկերության միջոցով՝ ուղիղ եթերում տեսաձայնագրման եղանակով։

Բացի այդ, հայցվորը պահանջում է Էդգար Ղազարյանից հօգուտ իրեն բռնագանձել 6 մլն ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև