Skip to main content

Արթուր Դանիելյանը կալանավորվեց | Վերջին նախազգուշացումս «սցենարի հեղինակներին»՝ Վիկտոր Սողոմոնյանին և Լևոն Քոչարյանին, որոնց մտավոր կարողություններին սկսել եմ կասկածել. խելոք պահեք ձեզ. Միքայել Մինասյան | Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար | Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր | «Ադրբեջանցի զինվորը դիմադրություն ցույց չի տվել, գուցե դրա համար ձերբակալությունից կադրեր չեն հրապարակվել»․ Նիկոլ Փաշինյան | Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից հացադուլի մեջ է՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը և փոխել կիրառված խափանման միջոցը. Աննա Ծառուկյան | Փաշինյանի պնդումը սխալ է. կին համայնքի ղեկավարներ եղել են նաև մինչև 2018 թվականը. FIP | Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել | Շաքի ներթափանցած ադրբեջանցին ձերբակшլման ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. դա արդեն իսկ ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր. Պապիկյան | Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան տեղի չէր ունենա. Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին | Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան | Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am | «Իրար վիրավորելով ու ծեծելով երկրի համար ոչ մի հարց չեք կարգավորում»․ Մասիս Շիրոյանը՝ խորհրդարանական ուժերին | ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացահայտ հակասահմանադրական քայլ է և փորձ՝ միջամտելու Եկեղեցու ներքին կյանքին ու ինքնակառավարմանը. խորհրդակցություն՝ Մայր Աթոռում | Հարսանեկան տեսանյութ, չբացահայտված թեմաներ. Ռաֆայել Երանոսյանի նոր ասելիքը` հոկտեմբերի 19-ին

Լրահոս

Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ Հայաստանին

Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում: Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Եթե դու որոշել ես գնալ Եվրոպական միություն, ուր ես շտապում։ Դու հստակ որոշիր, թե ուր են տանելու քո կոնյակը, ուր են տանելու քո բանջարեղենն ու մրգերը, ինչ ծավալով, արդյոք կկարողանաս փոխարինել այն ամենը, ինչ այսօր վաճառում ես մեզ մոտ։ Եթե դու համոզված ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը, այն դեպքում երբ սեփականն էլ տեղ չունի դնելու, բայց քոնը կգնի՝ լավ, գնա։ Ինչի՞ ես վազում։ Ինչի՞ ես սայլը ձիուց առաջ դնում», — հայտարարել է նա:

Լուկաշենկոն նաև կոչ է արել Հայաստանին չհեռանալ ԵԱՏՄ ընդհանուր շուկայից և չշտապել ազատվել այն ամենից, ինչն այսօր օգուտ է տալիս իրեն։

«Հայաստանին պետք չէ շտապել դուրս նետել այն, ինչը իրեն այսօր օգուտ է տալիս։ Պետք չէ հեռանալ այս ընդհանուր շուկայից: Ես խնդրում եմ ձեզ, մի՛ շտապեք հեռանալ դրանից։ Ոչ մի տեղ, հավատացեք ինձ՝ հին նախագահիս, որ աշխատում եմ արդեն գրեթե 30 տարի, ոչ մի տեղ մեզ չեն սպասում»,- ասել է Լուկաշենկոն:

Facebook
Twitter

Կարդացեք նաև