Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Հետևելու ենք, որ պայմանագրային զինծառայողներն իրենց ծառայությունն իրականացնեն իրենց տանը մոտիկ վայրում

ՊՆ-ին մտահոգում են զինծառայողների բնակության հետ կապված հարցերը։ Մասնավորապես, խոսքը նրանց բնակության վայրի՝ ծառայության վայրին մոտ լինելու մասին է։ Այս մասին նոյեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ գերատեսչությունը հետեւելու է, որ պայմանագրային զինծառայողներն իրենց ծառայությունն իրականացնեն տան մոտ: Դա, Ինչպես նշեց Պապիկյանը, թույլ կտա պետությանը զգալի միջոցներ խնայել։ Բացի այդ, կլուծվի «հարմարավետ ծառայության» հարցը։

Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է ժամկետային ծառայությունից պայմանագրային ծառայության անցնելու համակարգի ներդրում։ Այն թույլ կտա բարձրացնել պայմանագրային ծառայության գրավչությունը։ Շարքայիններն ու սպաները 6 ամիս ժամկետային ծառայության անցնելուց հետո կկարողանան անցնել 5-ամյա պայմանագրային ծառայության։

Պայմանագրային ծառայության անցնելու մասին որոշումը կարող է կայացվել ժամկետային ծառայության ցանկացած փուլում, սակայն դրա մեկնարկից ոչ շուտ, քան 6 ամիս անց: Պայմանագրային ծառայության անցած անձինք, նրա պնդմամբ, կստանան աշխատավարձեր եւ որոշակի հեռանկարներ կունենան բարձրացման առումով։ Օրինակ՝ մարտական հերթապահություն իրականացնելու դեպքում պայմանագրային զինծառայողի աշխատավարձը կարող է կազմել մինչեւ 380 հազար դրամ (առանց հարկերի)։ «Բացի այդ, պայմանագրային զինծառայողները ենթակա կլինեն ատեստավորման։ Այն հաջողությամբ անցնելու դեպքում պայմանագրային զինծառայողներին հավելավճար կվճարվի ծառայության այս կամ այն կատեգորիայի համար սահմանված չափին համապատասխան»,-հայտնեց Պապիկյանը։

Իսկ զինծառայողը, որն ավելի վաղ հրաժարվել էր պայմանագրային ծառայությունից, կուղարկվի ժամկետային ծառայության անցնելու։ Ընդ որում, այն ժամկետով, որը նախկինում չի անցել։

Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ նոր ծրագրի մեկնարկի կապակցությամբ նախատեսվում է «Ես եմ» ծրագրի դադարեցում։ Նախատեսված են նաեւ անցումային դրույթներ։ Այսպես, «Ես եմ» ծրագրի շահառուներին, ինչպես նաեւ 2020 թվականի պատերազմի զոհված մասնակիցների ընտանիքներին, ովքեր ծառայության են անցել այս ծրագրով, կփոխանցվի 5-ական միլիոն դրամ։ Այդ միջոցները կարելի է ծախսել սեփական հայեցողությամբ, այլ ոչ թե կառավարության կողմից նախատեսված նպատակներով, ինչպես դա եղել է նախկինում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև