Skip to main content

Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն | Դավիթ Համբարձումյանը կառաջադրվի Մասիսի ղեկավարի պաշտոնում | Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան | ՀՀ-ն Սփյուռքին կարող է առաջարկել միայն մի բան՝ ինքն իրեն. Փաշինյանի ամբողջական ելույթը՝ Համաշխարհային հայկական գագաթնաժողովին | «Տապակա»-ի մոտ ավտոմեքենան կայանելու պատճառով ծեծկռտnւք է տեղի ունեցել. ռեստորանի 24-ամյա աշխատակիցը վիրավnրվել է | Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ | Համոզված եմ, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն. Փաշինյան | Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը | Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) | Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին | Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում է ձյուն | Ագարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnh | Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ» | Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան Աբրահամյան | Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22-ամյա Էրիկ Մխոյանը

Լրահոս

Հիմա, երբ վերջապես հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, մենք կարող ենք վերջապես շունչ քաշել, կերտել ու վայելել մեր խաղաղ կյանքը․ ԱԺ նախագահ

Հիմա, երբ վերջապես հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, մենք կարող ենք վերջապես շունչ քաշել, կերտել ու վայելել մեր խաղաղ կյանքը։

Ասված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ Անկախության տոնի առթիվ ուղերձում։

«Սիրելի՛ ժողովուրդ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

Սա մեր ամենամեծ հպարտության օրն է, մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետը։

Հայ ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախություն չունենալու հետ․ նույնիսկ թվացյալ ամենաանհույս իրավիճակներում մենք սրտում պահել ենք ազատության ճրագը, պայքարել ենք դրա համար և երբ դա հնարավոր է դարձել, վերածնել ենք այն։ Սա մեր՝ իրապես պետական ժողովուրդ լինելու լավագույն առհավատչյան է։

Այսպես եղավ նաև 35 տարի առաջ, երբ կոտրեցինք անազատության կապանքներն ու հռչակեցինք մեր կամքը՝ ապրել ազատ ու անկախ Հայաստանում։

Բայց մենք պետք է ինքներս մեզ խոստովանենք, որ առաջին իսկ օրվանից փորձ է արվել մեզ ներարկել՝ ներսից և դրսից, թե մեր անկախությունն ընդամենը հռչակագրային է, իրավիճակային, ժամանակավոր կամ արհեստական։

Փորձ է արվել մեզ համոզել, որ կա «ազգային շահ» որն ավելի կարևոր է, քան պետական անկախությունը, և որ գուցե ապահով կախվածությունն ավելի լավ է, քան անկախության համար արվող զոհողությունները։

Բայց անգամ ամենադժգույն պահերին, երբ թվում էր, թե լավագույն ճանապարհը հանձնվելն է կամ անկախությունը զիջելը, մենք՝ որպես իմաստուն ժողովուրդ, գտանք բավարար ինքնահայեցման ուժ, որպեսզի փոխենք պատմության ընթացքը և ապահովենք մեր աչքի լույսի, մեր սրբության սրբոցի՝ Հայաստանի Հանրապետության անկախության հարատևությունը։

Մենք դա արեցինք մեծ դժվարությամբ, զոհողություններով, ցավով ու արյամբ, բայց մենք արեցինք դա։

Եվ հիմա, երբ վերջապես հաստատված է այդքան սպասված խաղաղությունը, մենք կարող ենք վերջապես շունչ քաշել, կերտել ու վայելել մեր խաղաղ կյանքը։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև