Skip to main content

Հույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության. Թուրքիայի ՊՆ | ՈՒՂԻՂ. Աժ նիստ | Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ» | Էրեբունիում հայրը փորձել է բռնաբարել դստերը. «Հրապարակ» | Ձեւավորվել են ԱԺ «տուր-­ագենտստվոները». «Հրապարակ» | Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական տեղանուններ օգտագործելով՝ ես բարձրացրել եմ Հայաստանի տարածքի անվտանգությունը. Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բացահայտ թալանչիները իրենց մաֆիոզ կապերով խուսափել են պատասխանատվությունից. վերջացավ. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ Վարդանով | Երկրի փաստացի ղեկավարն ակնհայտորեն տեղյակ չէր, թե քանի տոկոսով է անկում ապրել իր կողմից կառավարվող երկրի գյուղատնտեսությունը. Նարեկ Կարապետյան | ՀՀ-ն «Մատենադարանի» տնօրենի միջոցով արձագանքել և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը. անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայում Հայկ Սարգսյանի բերած մարդը սադրեց, կոնֆլիկտ եղավ, քաշեց ձեռքիցս, բղավեցի վրան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դասախոսություն Ազգային ժողովի մի շարք ՔՊ-ական պատգամավորների համար | Արարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբինյանը հունից դուրս եկավ. Աժ-ում թեժ է

Լրահոս

Էրեբունիում հայրը փորձել է բռնաբարել դստերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հրապարակ»֊ի տեղեկություններով` ամիսներ առաջ Էրեբունի վարչական շրջանի բնակարաններից մեկում զարհուրելի դեպք է տեղի ունեցել։ Հայրը սեռական կարիքները բավարարելու նպատակով բռնաբարել է անչափահաս աղջկան։

Տեղի ունեցածի հետ կապված մեղադրանք է առաջադրվել, ենթադրյալ բռնարարին կալանավորելու որոշում է կայացվել։ Քրեական գործը քննվել է Քննչական կոմիտեում: Դեպքի վերաբերյալ մեզ ՔԿ-ից փոխանցեցին. «Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Վերջինս կալանավորվել է: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև