Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ COP17-ի շրջանակում Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն | ՀՀ Կառավարության համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը բացարձակ առաջնահերթություն է․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՀԿ գործող նախագահին | Խայտառակություն. Ծառուկյանը՝ դատավորին. իրավիճակը սրվեց | ՈՒՂԻՂ. Արդյոք ազատ կարձակվի Գագիկ Ծառուկյանը | Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող | Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա | Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է | «Ադեկվադ»-ի նախկին գրասենյակում խուզարկություն էր. տարել են հանգուցյալ Ռիչարդ Կիրակոսյանի համակարգիչն ու իրերը | Կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող | Փաշինյանը հերթական արհեստական օրակարգն ու տրամաբանությունը նետեց հանրային քննարկման տիրույթ. Արմեն Հովասափյան | «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով | Ծանրամարտի ԵԱ մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ | Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում ակցիաներ կազմակերպելու մեջ․ Բաքուն պատասխանել է | Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր | COP17-ին ընդառաջ՝ ՄԱԿ-ի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն Երևանում

Լրահոս

Այլ երկրներ տեղափոխվելու առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից, ասել եմ՝ ոչ, իմ հայրենիքը Հայաստանն է․ Ծառուկյան

Այլ երկրներ տեղափոխվելու առաջարկներ ստացել եմ  նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից։ Ամեն անգամ ասել եմ՝ ոչ։ Իմ հայրենիքը Հայաստանն է։

Ասված է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձում։

«35 տարի շարունակ մեր պետությունը, մեր ժողովուրդը անցան բազմաթիվ փորձությունների, մեծ հաղթանակների, պարտությունների, տնտեսական փլուզման, վերականգնման, անարդարությունների, ներքաղաքական լարվածությունների և այլ վայրիվերումների միջով։ Ամեն ինչ տեսանք։

Մենք կառուցել-շենացրել ենք մեր պետությունը։ Ոչ ոք չի կարող դա ուրանալ։ Մի քանի սերունդ իր փորձը, գիտելիքը, հնարավորությունները, առողջությունը, կյանքը դրել է, որ մեր անկախ պետությունը կայանա, զարգանա։ Պատերազմ, շրջափակում, ֆինանսական ճգնաժամեր. բոլոր դժվարություններով հանդերձ՝ մեր ժողովուրդն իր աստվածատուր հատկությամբ ստեղծել, կառուցել, շենացրել, զարգացրել է իր պետությունը։

Ես շնորհակալ եմ, որ Աստված ինձ տվել է իմ սեփական երկրում կառուցելու և բարիք ստեղծելու հնարավորություն։

Այս 35 տարում երևի հարյուր անգամ ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու աշխարհի ամենազարգացած երկրներում ապրելու և այնտեղ կառուցելու։ Առաջարկներ ստացել եմ նախագահներից, շեյխերից, թագավորներից, միլիարդատերերից։ Ամեն անգամ ասել եմ՝ ոչ։ Իմ հայրենիքը Հայաստանն է, ես ապրելու եմ միայն այնտեղ և կառուցելու եմ իմ երկրում։ Եթե նույնիսկ այսօր, այս դժվար պահին լինի նման հնարավորություն, ես էլի կասեմ՝ ոչ, առանց մեկ վայրկյան իսկ մտածելու։

Թե ինչպիսին կլինի հաջորդ 35 տարին, մեծապես կախված է մեզնից, շատ բաներ կախված են նաև, իհարկե, համաշխարհային պրոցեսներից։  Ես ուզում եմ, որ ներկա և ապագա սերունդների համար այդ նոր փուլը լինի Հայաստանում մնալու, Հայաստանը պահելու և զարգացնելու ժամանակաշրջան։ Եթե երկու գաղափար կարողանանք դարձնել համազգային նպատակ, եթե կարողանանք դրանք այսօր, վաղը և այլևս միշտ դարձնել ազգային հատկանիշ, ամեն ինչ լավ կլինի։ Այդ գաղափարներն են ներքին համերաշխությունը և վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։

35 տարի առաջ և´ մենք էինք ուրիշ, և´ աշխարհը։ 35 տարի հետո այսօրվա հետ տարբերությունը շատ ավելի մեծ է լինելու։ Բայց ներքին համերաշխության և սեփական ուժերի հանդեպ վստահության դեպքում մենք ունենալու ենք ուժեղ, զարգացած պետություն։

Շնորհավոր մեր անկախության 35-ամյակը։

Ազատությո´ւն Բաքվի բանտերում պահվող հայորդիներին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև