Skip to main content

Օգնենք փրկել Արթուրի կյանքը. կինոռեժիսորի մոտ ախտորոշվել է քաղցկեղ | Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. «Բարգավաճ Հայաստան» | Զինված հակամարտությունները լուծելու անկարողությունը դառնում է ժամանակակից աշխարհակարգի բնորոշ գծերից. Զաքարյան | Գեներացվել է կամավոր ատեստավորման ուսուցողական թեստ՝ մասնակիցներին հնարավորություն տալով ծանոթանալ թեստի կառուցվածքին և այն լրացնելու հիմնական կանոններին. ԿԳՄՍՆ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը դարձել է բանտ բաց երկնքի տակ. Գագիկ Ծառուկյանը 4 ամիս ապօրինի կալանքի տակ է. Իվետա Տոնոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դուք երբևէ շփման մեջ եղե՞լ եք ադրբեջանից ձեր գործընկերոջ հետ․ Ղազայանը՝ Գալյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորս մահից հետո մորս նպատակը եղել է այս տունը վերածել Աշոտ Նավասարդյանի թանգարանի. Անուշ Նավասարդյան | ՈՒՂԻՂ. Քարտեզագրվում է անկախական Աշոտ Նավասարդյանի ուղին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում | Հայաստանը կարող է մուտք գործել ՏՏ և միկրոէլեկտրոնիկայի համաշխարհային շուկա. ԲՏԱ նախարար | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կարեկցում եմ ձեզ. Գործեր միայն ընդդիմադիրների նկատմամբ եք հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց | Այս պահի դրությամբ ունենք 1,718 դատապարտյալ և 1,522 կալանավոր․ Գալյան | Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել | Արաբկիրում վնասել են զnհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա տեղադրված Հիսուսի քանդակը | Նիկոլ Փաշինյանը դատարանում վիճարկում է իր և Աննա Հակոբյանի կապիտալի մասին հրապարակումները. Hetq.am

Լրահոս

Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու համար․ Արմեն Աշոտյան

Աղբյուրը բացահայտելու իրավունք չունեմ, սակայն տեղեկությունը գրեթե 100 %-ով համապատասխանում է իրականությանը, գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ըստ այդ աղբյուրի, Հայաստանի կառավարությունը վարձել է արևմտյան լոբբիստական գործակալություն՝ եվրոպական մամուլում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և նրա առաջնորդ Ամենայն Հայոց Վեհափառին վարկաբեկելու, հակաքարոզչություն իրականացնելու համար։

Հակաքարոզչության հիմնական թեզը՝ «Կռեմլի ագենտ» լինելու միֆն է, ինչը ստեղծված գեոպոլիտիկ իրավիճակում արեւմտյան շրջանակներում եկեղեցու արժեզրկմանն ու վարկաբեկմանը ուղղված էֆեկտիվ հարված կարող է լինել։

Զուգահեռ հրամցվելու են թեզեր, թե եկեղեցին խոչընդոտում է այսպես կոչված «խաղաղության գործընթացին» եւ Հայաստանի գեոպոլիտիկ շրջադարձին։

Հակաքարոզչության հիմնական նպատակն է «լեգիտիմացնել» եկեղեցու դեմ ուղղված Փաշինյանի գործողությունները՝ հիմք ստեղծելով այդ քայլերի հակասահմանադրականության եւ հակաիրավականության վրա շահագրգիր կերպով աչք փակելու համար։

Գործող ռեժիմը փաստացի ոչ միայն երկիրն է դարձրել գեոպոլիտիկ պայքարի խրամատ, այլեւ այդ ավանտյուրայի մեջ ներքաշում է նաեւ ազգի հոգեւոր բացառիկ կառույցը։

Դժվար չէ պատկերացնել դրա կործանարար հետեւանքները բոլոր այն երկրներում, որտեղ եկեղեցին կառույցներ ունի…»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև