Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

Փաշինյանի ընտանեկան թերթը պարտակու՞մ է Պեմզաշենում սահմռկեցուցիչ սպանության կասկածյալներից մեկին.AntiFake.am

Նոյեմբերի 13-ին AntiFake.am-ն անդրադարձել էր Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանության կասկածյալների վերաբերյալ ֆեյսբուքյան արձագանքներին։ Կասկածյալներից մեկի՝ Արկադի Բարսեղյանի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս պարզ էր դարձել, որ նա Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակից է, ինչպես նաև մասնակցել է 2018 թվականի փողոցային իրադարձություններին։ Նիկոլ Փաշինյանի աջակցին ուղղված ֆեյսբուքյան օգտատերերի բնական կոշտ արձագանքը կարծես անհանգստացրել է Նիկոլ Փաշինյանին ու նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին պատկանող «Հայկական ժամանակին»։

Փաշինյանի ընտանեկան թերթը ստանձնել է Արկադի Բարսեղյանի շահերի պաշտպանի դերը։ «ՀԺ»-ն սահմռկեցուցիչ իրադարձությունների մասին զրուցել է Պեմզաշենի մի բնակչի հետ։ Անդրադառնալով սպանության մեջ կասկածվող և ձերբակալված ազգականներ Արկադի Բարսեղյանին և Վրույր Բարսեղյանին՝ կայքը առանձնահատուկ ընդգծել է մի պեմզաշենցու կարծիք, ով չի հավատում, որ Արկադի Բարսեղյանը կարող էր նման ոճրագործություն իրականացնել։ Այդ նույն պեմզաշենցին բացասական կարծիք է արտահայտել մյուս կասկածյալի՝ Վրյուր Բարսեղյանի մասին։

Ուշագրավ է, որ Պեմզաշենի մեկ բնակչի կարծիքը Արկադի Բարսեղյանի մասին Փաշինյանի ընտանեկան կայքը ներկայացնում է ընդհանրացված կերպով՝ որպես Պեմզաշենի ամբողջ բնակչության կարծիք։ «Նրանցից մեկի՝ Արկադի Բարսեղյանի մասով գյուղում լուրջ կասկածներ կան։ Չեն պատկերացնում, որ կարող էր նման քայլի գնալ»,- գրել է «ՀԺ»-ն։

«Հայկական ժամանակը» պարտակու՞մ է Նիկոլ Փաշինյանի իշխանության աջակից Արկադի Բարսեղյանին, որի մասին մեկ պեմզաշենցու հայտնած կարծիքը որպես ընդհանրացված կարծիք է ներկայացնում։ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին պատկանող կայքի այս կարճ հրապարակումը իրավապահներին հետ կպահի անաչառ և օբյեկտիվ քննություն իրականացնելուց։ Սպասենք զարգացումներին…

Աղբյուր՝ AntiFake.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև