Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են հաշտ ու համերաշխ ընդդիմությունն ու իշխանությունը. Աժ-ում սիրախաղերի հետքերով | ԱԳՆ-ն Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկ է փոխանցել | Դուք ծնվել եք Բաքվում, ադրբեջանցի տեսե՞լ եք. կարո՞ղ է պատահի, որ 5-6 տարեկանում հավաքագրված լինեք Խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից. Սարգսյանը՝ Գաբրիելյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեղամ Նազարյանի միջադեպը Անի Գևորգյանի հետ չէր կարող անհետևանք մնալ. Զարուհի Նախշքարյան | Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար | Արարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալին և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարկային արձակուրդ. Միացիր օրենսդրական փոփոխության նախաձեռնող խմբին | Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ | Արգամ Աբրահամյանը մեղադրանքն աբսուրդ է համարում․ պաշտպան | Իշխան Սաղաթեյանն ու Արթուր Ղազինյանը զարմացած են՝ ինչ հաջողակ է Արամ Վարդևանյանը. առաջին փորձից Աժ փոխխոսնակ. Անի Գևորգյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր բացահայտումները ձեռնտու չէին և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, Նազարյանի վարքագիծը ապացույցն է | ՈՒՂԻՂ. Գեղամ Նազարյանի Անի Գևորգյանի գործով դատական նիստ | Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին | Կոգնիտիվ դիսոնանս, փնտրվում է քաղաքական տրամաբանություն ԱԺ-ում․ Արփինե Հովհաննիսյան | ԱԺ-ում կստեղծվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով

Լրահոս

«Պետք է հայերի գլուխները ճզմել» , «սպանել»․ «Թաթոյան» հիմնադրամի ուսմնասիրությունները

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակված է ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ․ Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/-ի ուսումնասիրության արդյունքներ
Ադրբեջանի իբր «քաղաքացիական» ու «բնապահպանական» շարժում ներկայացնող անձանց կողմից այսօր՝ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին, առավոտյան ժամը 10.30-ից կրկին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն ադրբեջանական իշխանությունների անմիջական կազմակերպմամբ է։
Այս եզրահանգման համար հիմք են ծառայել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի մասնագիտական ուսումնասիրությունները։
Ակնհայտ է, որ ճանապարհը փակելը և Արցախը շրջափակելը որևէ բնապահպանական նպատակ չունի. այն արցախահայության բնաջնջման ադրբեջանական հանցավոր քաղաքականության մաս է։ Սա ադրբեջանական իշխանությունների հատուկ նպատակն է. Արցախը կտրել Հայաստանից, այլ նաև ահաբեկել և մեկուսացնել խաղաղ բնակչությանը։
Նրանք դա անում են՝ Արցախում ստեղծելով հումանիտար աղետ, խաթարելով 120,000-ից ավելի խաղաղ բնակչի բնականոն կյանքը՝ առաջացնելով մարդու կենսական իրավունքների հիմնարար խախտումներ։
Արդեն 9 ժամ է, ինչ խաղաղ բնակիչները հայտնվել են մեկուսացման մեջ, ձմռան ցուտ եղանակին առաջացել են հսկայական խցանումներ, մարդիկ չեն կարողանում օգտվել կենսական իրավունքներից՝ սկսած բժշկական օգնությունից։ Այս մասին են վկայում թե՛ մոնիթորինգը, թե՛ քաղաքացիների ահազանգերը։
Իրավունքի և արդարության կենտրոնի ուսումնասիրությունները հաստատում են, որ այս ամենն ուղեկցվում է ադրբեջանական լրատվամիջոցներում հայատյաց քարոզչությամբ, թշնամանքի հրահրումով, ահաբեկումներով։
Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթը լցված է «բնապահպանական» խնդրի լուծման կոչերով, որ անհրաժեշտ է ներգրավել «ՅԱՇՄԱ» («YAŞMA») ադրբեջանական հատուկ ջոկատը, «պետք է հայերի գլուխները ճզմել» կամ «սպանել», ստիպել «արյուն կուլ տալ», ճանապարհը փակած անօրինական ակցիայի մասնակիցները ցուցադրում են ծայրահեղական-ազգայնական գորշ գայլերի նշանը և այլն։
Սրանք սոցիալական ցանցերի այն նույն էջերն են, որ ատելություն ու թշնամանք են հրահրում ադրբեջանական ցանկացած զինված հարձակման կամ սադրանքի ժամանակ և ակնհայտորեն կապված է ադրբեջանական իշխանությունների հետ։
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն Արցախը հայաթափելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության շարունակությունն է։
Ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն համապատասխան միջազգային կառույցներին:

Facebook
Twitter

Կարդացեք նաև