Skip to main content

Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | «Գողական ես, այ տղա, թե՞ խուժան». Բագրատ Սրբազանի դատավարության ժամանակ իրավիճակը լարվեց | Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում է արվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը՝ թուրք լրագրողին | Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո | Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը | ՀՀ ՊՆ ՌՈ Շիրակի կայազորի աշխատակիցները բերման են ենթարկել քաղաքացիական անձի, լրագրողի և պարտադրել կատարել իր կամքին հակառակ գործողություններ․ Կարապետ Պողոսյան | Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ | Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ պայմաններում | Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար | Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբnւսիկ բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ մտնել նրանց գրպանը. Զուրաբյան | Մասիսում 35-ամյա տղամարդը բնակարանից գnղացել է կենցաղային էլեկտրական սարքեր | Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան | Ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում». Արմեն Գրիգորյան

Լրահոս

Խաղողօրհնեքը կնշվի օգոստոսի 16-ին

Այս տարի Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը, կնշվի օգոստոսի 16-ին:

Աստվածածնի փոխակերպման տոնը կամ ինչպես ժողովրդի շրջանում շատ տարածված է ասել՝ խաղողօրհնեքը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է:

Ըստ Սուրբ Գրքի՝ Աստվածածինը Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո մոտ 12 տարի պահք է պահել և այցելել իր Որդու գերեզմանին ու անդադար աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ նրան է այցելել Գաբրիել հրեշտակապետն ու ավետել երկրային աշխարհից վերափոխվելու մասին. «Մա՛յր սրբության և առագա՛ստ երանության, տաճա՛ր խնդության և քաղա՛ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՛րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:

Ապա 14 օր անց Գաբրիել հրեշտակապետը կրկին գալիս ու հայտնում է Աստծո մոտ  փոխվելու մասին: Մինչ հեռանալը Մարիամը խնդրում է Հովհաննեսին Սուրբ Պատարագ մատուցել` իր Միածին Որդու Մարմնին ու Արյանը հաղորդվելու համար: Այդ ժամանակ Հովհաննես առաքյալը կատարեց Պատարագի Սուրբ խորհուրդը, և Աստվածածինը բոլորին հայտնեց իր հեռանալու մասին` նշելով իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանիի պարտեզը:

Հովհաննեսը վերցրեց  մի տախտակ ու տվեց Տիրամորը՝ խնդրելով, որ նա իր պատկերը դրոշմի վրան: Տիրամայրը վերցրեց տախտակը, խաչակնքեց ու դրեց երեսին, թրջեց արցունքներով և Աստծուց խնդրեց, որ այդ պատկերի միջոցով մարդիկ կարողանան բժշկվել իրենց մեղքերից և հիվանդություններից:

Ինչո՞ւ է Աստվածածնի վերափոխման տոնը կոչվում նաև խաղողօրհնեք: Սուրբ Պատարագից հետո օրհնվում է խաղողը, այնուհետև ողկույզները բաժանվում են ժողովրդին: Պտուղներից հենց խաղողն է օրհնվում, քանզի Տերը խաղողի որթը բոլոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Ինքն Իրեն խաղողի որթ անվանելով:

Ամեն տարի Երևանի Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցին ընդունում է բազում ուխտավորների, ովքեր տոնի նախորդ գիշերը կամ առավոտյան ուխտագնացությամբ բարձրանում են եկեղեցի, մասնակցում Սուրբ Պատարագին ու խաղողօրհնեքին: Արդեն ավանդույթ դարձած ուխտագնացությանը մասնակցում են հարյուրավոր բնակիչներ: Աստվածածնի վերափոխման տոնին Մարիամ, Մարո, Մարի, Մարիանույշ և շատ այլ անուններ տոնելի են:

Տոնից մեկ շաբաթ առաջ սկսվում է պահքը, իսկ տոնի հաջորդ օրը մեռելոց է:

Facebook
Twitter

Կարդացեք նաև