Skip to main content

«Գողական ես, այ տղա, թե՞ խուժան». Բագրատ Սրբազանի դատավարության ժամանակ իրավիճակը լարվեց | Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում է արվել | Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով | Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը՝ թուրք լրագրողին | Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո | Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը | ՀՀ ՊՆ ՌՈ Շիրակի կայազորի աշխատակիցները բերման են ենթարկել քաղաքացիական անձի, լրագրողի և պարտադրել կատարել իր կամքին հակառակ գործողություններ․ Կարապետ Պողոսյան | Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ | Շաքի ներխուժած ու հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին ԱԱԾ պադվալում պահվում է աննախադեպ լավ պայմաններում | Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար | Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբnւսիկ բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ մտնել նրանց գրպանը. Զուրաբյան | Մասիսում 35-ամյա տղամարդը բնակարանից գnղացել է կենցաղային էլեկտրական սարքեր | Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան | Ամեն անգամ, երբ Երևանը փորձել է քայլ անել դեպի Արևմուտք, բախվել է Ռուսաստանի ավելի ուժեղ ճնշմանը և ի վերջո հայտնվել Մոսկվայի էլ ավելի պինդ «գրկում». Արմեն Գրիգորյան | ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվшնը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը

Լրահոս

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմանները. ԻՀՊԿ ներկայացուցիչ

Իրանի իշխանությունները Հորմուզի նեղուցը նավագնացության համար կբացեն միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ընդունի Թեհրանի պայմանները և դադարի միջամտել տարածաշրջանի ներքին գործերին։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հորմուզի նեղուցի բացումը կախված է Միացյալ Նահանգների կողմից Իրանի պայմանների լիակատար ընդունումից և տարածաշրջանային բանակցությունների գործընթացին միջամտելուց ամերիկյան կողմի հրաժարումից։ Հենց որ ԱՄՆ-ն ընդունի Իրանի պայմանները, Հորմուզի նեղուցը, անասկած, կբացվի», — ասել է նա։

Օգոստոսի 5-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու աշխարհագրական կոորդինատները։ Ընդ որում, նա ընդգծել է, որ Թեհրանի և Մասկատի միջև ապագա պայմանագիրը չի ենթադրում նեղուցի անհապաղ բացում, այդ հարցը կախված է ԱՄՆ-ի գործողություններից։

Facebook
Twitter

Կարդացեք նաև