Skip to main content

ՔՊ-ում մինչև վերջին պահը անորոշություն է. ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ» | Ծնվել է Մարմարիկ գետում մաhացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը | ՈՒՂԻՂ . Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ. ձկնաբուծությունը վտանգված է, վնասը՝ ահռելի | Գևորգ Պապոյանի հայտարարությունը մոլորեցնող է․ Հայաստանից ԱՄԷ ծաղիկներ արտահանվել են նաև նախկինում. FIP | Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները | Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին | Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ Աշոտյան | Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից | Ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը. վերլուծաբան | Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ | Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար | Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Լրահոս

Տեսանյութ․ Ռուբեն Վարդանյանն Արցախի հարցում թրծված չէ, նշանակողը կարող է նաև ազատել պաշտոնից

«Ռուբեն Վարդանյանը ֆինանսիստ է, ՌԴ-ում հաջողված բիզնեսմեն, բայց Արցախը, արցախյան ազատամարտը լրիվ այլ ընթացակարգեր են ունեցել և  Ռուբեն Վարդանյանն  այդ բոլոր գործողություններում ՀՀ-ում չի եղել»։ Այս մասին NewDay.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական  հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Արցախի ժողովրդի կողմից ընտրված նախագահը Ռուբեն Վարդանյանին հրավիրել էր այլ խնդիրների մասնակից դարձելու առումով, և Ռուբեն Վարդանյանը  փոխանակ այդ  խնդիրների վրա կենտրոնանար, կենտրոնացած էր  իր  պատկերացրցրած քաղաքական թեմատիկայի մեջ, որի մեջ,  կներեք, ինքը դեռ բավարար թրծվածություն չունի»,- ընդգծեց նա։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ  Ռուբեն  Վարդանյանի  նշանակումը  ՀՀ իշխանությունների կողմից չի եղել, եղել է  Արցախի  իշխանությունների  ընտրությունը, բայց  նշանակովի պաշտոնի և  նույն կերպ կարող են  ԱՀ իշխանությունները նրան ազատել պաշտոնից։

Անդրանիկ Քոչարյանի չի կարծում, թե Ռուբեն Վարդանյանի նշանակումը  Արցախի շուրջ հետաքրքրություն է  առաջացրել։

«Իմ համար Ռուբեն Վարդանյանն ավելի հետաքրքիր էր «Տրոյկա Դիալոգ»-ի ղեկավարի կարգավիճակում, քան թե Արցախում։ Արցախում կարող էր  լինել 1990-ական թվակններից սկսած, իսկ ինքը չի եղել , նույնիկ 44 օրյա  պատերազմի ժամանակահատվածում, հա մտահոգվել է, ինչպես մտահոգվել է ցանկացած  հայ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև