Skip to main content

Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ Կարապետյանը՝ Լեռնահովտում (տեսանյութ) | Կասեցվել է Վանաձորում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը | «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․․․ Տիգրան Դումիկյան | Արարատի մարզում բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն. կան վիրավnրներ | Թրամփը պատրաստ է ավարտել hակամարտությունը Իրանի հետ նաև առանց միջnւկային ծրագրի շուրջ համաձայնագրի. WSJ | Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ | Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ) | Արագածոտնի մարզի Ապարան համայնքում շինարարական բում է. տեսանյութ | Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ Զաքարյան | Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ | Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | Մահացել է Մեսսիի հայրը | Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմանները. ԻՀՊԿ ներկայացուցիչ | Խաղողօրհնեքը կնշվի օգոստոսի 16-ին | Սպասվում է առանց տեղումների եղանակ․ մի շարք շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Լրահոս

Նրա ծառայությունը մշտապես առանձնացել է հավատքի անսասանությամբ, եկեղեցասիրությամբ և հայրենանվեր նվիրումով. Տեր Վրթանեսը՝ Բագրատ Սրբազանի մասին

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գրել է.

«Մեծագույն երախտագիտությամբ ու որդիական սիրով հանդիպեցինք և մեր խոնարհ խոնարհումը բերերցինք Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Անուրանալի են Իր Սուրբ Եկեղեցուն մատուցած երկարամյա, անձնուրաց և օրհնաբեր ծառայությանը։ Սրբազան Հայրն իմ տեսուչն է եղել Վազգենյան դպրանոցում, այդ թվում Արագածոտնի թեմի առաջնորդը, որտեղ հիմա ես ծառայում եմ։

Տարիների ընթացքում Սրբազանը, հավատարիմ մնալով իր եկեղեցականի կոչմանն ու ձեռնադրության ուխտին, եղել է Ավետարանի անխոնջ քարոզիչ, հոգիների իմաստուն հովիվ և հայրական սիրով առաջնորդող առաջնորդ։ Նրա ծառայությունը մշտապես առանձնացել է հավատքի անսասանությամբ, ճշմարտության հանդեպ հավատարմությամբ, եկեղեցասիրությամբ և հայրենանվեր նվիրումով։

Նա իր կյանքի լավագույն տարիները նվիրել է Աստծո փառքին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զորացմանը և հավատացյալ ժողովրդի հոգևոր կրթությանն ու դաստիարակությանը՝ կրելով ծառայության բազմաթիվ դժվարություններ, բայց երբեք չնահանջելով իր առաքելությունից։ Նրա խոսքն ու գործը դարձել են մխիթարություն վշտացյալների համար, զորություն՝ տկարների, հույս՝ հուսալքվածների և քաջալերանք՝ հավատքի ճանապարհով ընթացողների համար։

Այսօր, երբ գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոսը գտնվում է ապօրինի տնային կալանքում, աղոթում ենք, որ Ամենակալ Տերը մարմնավոր լիակատար ազատություն և առավել համբերություն պարգևի, բազմապատկի նրա հոգևոր և մարմնական զորությունը, խաղաղությամբ ու շնորհներով պսակի նրա հետագա ընթացքը և դեռ երկար տարիներ արժանացնի նրան շարունակելու իր օրհնաբեր հովվական առաքելությունը՝ ի փառս Սուրբ Երրորդության, ի զորացումն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն մեր աստվածասեր ժողովրդի։

Թող Տիրոջ առատ ողորմությունն ու շնորհները մշտապես ուղեկից լինեն Բագրատ Սրբազանին, և նրա ծառայության բարի պտուղները շարունակեն առատորեն օրհնել Եկեղեցին, Հայրենիքն ու հավատավոր ժողովրդին»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև