Skip to main content

10.9 մլն եվրո հափշտակած հանցավոր խմբի անդամներից մեկը 11 տարի անց հայտնաբերվել է․ ՔԿ | Ինչպես իր կառավարությունն է խաբում «եվրաինտեգրմանը», այնպես էլ «եվրաինտեգրումն» է խաբում Հայաստանին․ Արտակ Զաքարյան | Ժամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ Կարապետյանը՝ Լեռնահովտում (տեսանյութ) | Կասեցվել է Վանաձորում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը | «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․․․ Տիգրան Դումիկյան | Արարատի մարզում բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն. կան վիրավnրներ | Թրամփը պատրաստ է ավարտել hակամարտությունը Իրանի հետ նաև առանց միջnւկային ծրագրի շուրջ համաձայնագրի. WSJ | Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ | Հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ) | Արագածոտնի մարզի Ապարան համայնքում շինարարական բում է. տեսանյութ | Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ Զաքարյան | Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ | Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | Մահացել է Մեսսիի հայրը | Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմանները. ԻՀՊԿ ներկայացուցիչ

Լրահոս

«Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մի շարք ընկերությունները կապարակնքելուց առաջ, պարզվում է, ՊԵԿ-ը ստուգումներ է արել այլ ընկերություններում, օրինակ` «Առինջ մոլում»։ Ընդ որում, ոչ միայն բուն առեւտրի կենտրոնում, այլեւ առանձին վաճառակետերում։

Աշխատակիցները մեզ հայտնեցին, որ 2 տասնյակից ավելի վաճառողներ են տուգանվել, յուրաքանչյուրը՝ 600 հազարական դրամով։

«Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ ՊԵԿ-ը մտել է մոլ, ստուգումներ է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր, համակարգիչների ինֆորմացիան՝ կրիչներով:

«Գիտեմ, որ ստուգումներ իրականացրել են նաեւ վաճառակետերում ու խոշոր գումարներ են տուգանել, բայց թե ում մոտ կոնկրետ որքան՝ տեղյակ չեմ։ Նույն ժամանակահատվածում, երբ եկել են առեւտրի կենտրոնում ստուգումների, այդ ժամանակ էլ տուգանել են վաճառակետերը։ Դա տեղի է ունեցել 2-3 շաբաթ առաջ՝ Գագիկ Ծառուկյանի դեմ իրավական գործընթացներից առաջ»։

Մեր տվյալներով, «Առինջ մոլն» էլ են պատրաստվում խլել Ծառուկյանից»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև