Skip to main content

Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին | Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. բայց նա ընտրել է արտաքին ճնշnւմը ներքաղաքական շшնտաժի վերածելու մարտավարության ճանապարհը. Սուրենյանց | «Շերեմետևո»-ն դադարեցրել է չվերթների սպասարկումը | Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն | Վազգենը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան | «Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանք | Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան | Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր | Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (Տեսանյութ) | Առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան Աբրահամյան | Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ

Լրահոս

Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման քարերն այստեղից էր գնում, բայց հիմա կանգնած է. ոչ ոք չկա, որ մեր հարցերին պատասխանի, լուծում առաջարկի. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից

Կարծում ենք՝ արդարություն կգտնվի ու րոպե շուտ կբացվի գործարանը, թե չէ անելանելի վիճակում ենք հայտնվել բոլորս: Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի սթոուն» ընկերության աշխատակիցը:

«Արդեն ամսի 17-ն է, կոմունալ վճարումների ժամանակը եկավ, վարկերը, վարձերը՝ մի կողմից: Մեկը՝ ես, հաշմանդամություն ունեցող մայր ունեմ ու մնացածներն էլ, ամեն մեկն իր հոգսն ու ցավն ունի: Մենք վաղուց պետք է մեր աշխատավարձերը ստացած լինեինք, մեր հարցերը կարգավորեինք, բայց մինչև հիմա կոտրած տաշտակի առաջ ենք:

Ոչ մեկը չկա, որ մեր հարցերին պատասխանի, մեզ մի լուծում առաջարկի այս հարցի շուրջ, իմանանք՝ փակվում է, փակվում է, արդեն ուրիշ տեղ գործ ման գանք, չի փակվում՝  թող մի օր ասեն, իմանանք, որ այդ օրը բացվում է, մենք էլ կարողանանք մեր հարցերը կարգավորենք: Հիմա մեր աշխատավարձը մենք ումի՞ց ուզենք»,-նշել է քաղաքացին:

Աշխատակիցը հավելել է, որ ընկերության ղեկավարությունն էլ է անորոշ իրավիճակի մեջ, չգիտեն՝ իրենց ինչ պատասխանեն:

«Հիսուս Քրիստոսի արձանը պետք է կառուցեն, մարդը բարեգործություն է անում, բայց դա էլ մեզնից կախված է, որովհետև մեր գործարանից էր քարերը գնում: Այն, որ կարող էր մեր երկիրը ծաղկել զբոսաշրջության առումով, հիմա կանգնած է։ Ամբողջը շղթայական գնում է»,-ասել է «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցը:

Facebook
Twitter

Կարդացեք նաև