Skip to main content

Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին | Փաշինյանը պարտավոր էր հասնել նրան, որ Բաքվի պահանջը չխոչընդոտի խաղաղության գործընթացին. բայց նա ընտրել է արտաքին ճնշnւմը ներքաղաքական շшնտաժի վերածելու մարտավարության ճանապարհը. Սուրենյանց | «Շերեմետևո»-ն դադարեցրել է չվերթների սպասարկումը | Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մшհվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան | Դատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան | Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր | Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար․ Գևորգ Ստեփանյան | Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն | Վազգենը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան | «Չայնիի» ոլորաններում «Mercedes»-ը բшխվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և կnտրել դրանք | Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան | Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր | Փաշինյանը մասնակցել է «ՀայՓաս» ընկերության Երևան մոլի նոր գրասենյակի բացման արարողությունը (Տեսանյութ) | Առկա ներքաղաքական և արտաքին գործոնների ազդեցության պայմաններում այսպիսի քայլերի գնալը ցնցnւմների լուրջ վտшնգներ է պարունակում․ Տիգրան Աբրահամյան | Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ

Լրահոս

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը Երևանում համատարած են. խաղի նոր կանոնները բոլորը պետք է պահեն. Ավինյան

Շինարարության հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել է 80 արձանագրություն, որից  2-ը կազմվել է աշխատակազմի քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության կողմից՝ օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին է զեկուցել Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ղեկավարի ժ/պ Սամվել Ղուկասյանը:

«54 արձանագրություն կազմվել է Աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, որից 20-ը՝ փոշեկլանիչ ցանցեր, 4-ը՝ օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով:

Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի կողմից կազմվել է 24 արձանագրություն, որոնցից 2-ը՝ Աջափնյակ, 3-ը՝ Ավան, 10-ը՝ Արաբկիր, 2-ը՝ Դավթաշեն, 2-ը՝ Կենտրոն, 1-ը՝ Մալաթիա-Սեբաստիա, 2-ը՝ Նոր-Նորք, 2-ը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, որոնցից 13-ը՝ փոշեկլանիչ ցանցերի և 3-ը՝ օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով»,- նշել է Ղուկասյանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքել է ցուցանիշներին:

«Այս տեմպը, կարծում եմ՝ պետք է պահպանվի, մինչև չսկսենք տեսնել, որ փոշեկլանիչ ցանցերը Երևան քաղաքում համատարած են, մինչև մենք չսկսենք տեսնել, որ քաղաքում արվող շինարարությունները, լինի ենթակառուցվածքային, թե շենքերի կառուցման, պահպանում են ավագանու որոշման բոլոր կանոնները։

Այսինքն՝ այս տեմպը չենք թուլացնում, շարունակում ենք այս նույն տեմպով, մինչև բոլորը հասկանան՝ խաղի նոր կանոնները բոլորը պետք է պահպանեն»,- նշել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև