Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զրպարտում են՝ ասելով, թե Ծառուկյանը քանդակագործին գցել է առյուծների վանդակը, դատարան ենք դիմելու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական իշխանը որակական խնդիր չունի. պետությունից աջակցություն ենք խնդրում. ձկնաբույծ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք լինի՝ վրաններով ստեղ կնստենք, ֆուռերով ձուկ կլցնենք կառավարության դիմաց, հարցը պիտի լուծվի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հո խելագար չե՞ն` գան, ներդրում անեն մի երկրում, որտեղ մի խելագար խլում է ամեն ինչ. Սուրեն Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանդիտական, ռեյդերական գործողություններ են անում, ակնհայտ քաղաքական խուժանություն. Աբովյան | «Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագուայից. Արտակ Զաքարյան | Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից | Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով | Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին | Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանը․ Փաշինյանը՝ Բելգիայի վարչապետին | Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան | Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ» | Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ» | ՔՊ-ում մինչև վերջին պահը անորոշություն է. ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ» | Ծնվել է Մարմարիկ գետում մաhացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը

Լրահոս

Կարևոր․ Խաղաղապահների միջնորդությամբ Հայաստանում մնացած 20 երեխա վերադարձել է Արցախ՝ իրենց ծնողների մոտ

Այսօր խաղաղապահների միջնորդությամբ Հայաստանում մնացած քսան երեխա վերադարձել են Արցախ՝ իրենց ծնողների մոտ: Այս մասին հայտնել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Ադրբեջանական քարոզչադաշտն արդեն սկսել է շահարկել այս թեման: Բայց ի գիտություն ասեմ, որ նախ սրանով նրանք ապացուցում են, որ ճանապարհը փակ է: Երկրորդ, իրենք այս ցուրտ եղանակին երեխաներին մի քանի ժամ պահել են միջանցքի տարածքում՝ որպես հոգեբանական ճնշման միջոց:

Ես ենթադրում եմ, որ «ակտիվիստները» համաձայն հրահանգի՝ նախատեսել էին նույնիսկ ներս չթողնել նրանց, բայց վախեցել են մեծ աղմուկից՝ շրջափակված Արցախ՝ առանց գազի ու էլեկտրաէներգիայի, հիմա էլ երեխաներին թույլ չեն տալիս ներս անցնել՝ թեև նախնական պայմանավորվածություն է եղել դրա վերաբերյալ: Սա երևի Ալիևը համարել է նոր աղմուկի հիմք: Դրանից խուսափելու համար էլ երեխաներին ներս են թողել, բայց իհարկե, հոգեբանական ծանր ճնշման ենթարկելուց հետո միայն…

Հ.Գ Տեսանյութում երևում է, որ փորձում են երեխաներին խոսեցնել, նրանց դեմքին են պահում կամերաները, իսկ դրա իրավունքը նրանք չունեին: Փորձել են շոու անել այս ամենից` չհասկանալով, որ դա իրենց դեմ է ուղղվելու»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031