Skip to main content

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները. ՆԳՆ | Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի պրիոմները, շանտաժները չեն աշխատում, ընդդիմությունը կոնսոլիդացիայի ծրագիր կներկայացնի | Նիկոլ Փաշինյանի՝ նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ վերջին հայտարարությունները վկայում են, որ նա հայտնվել է բազմաշերտ քաղաքական փակուղում․ Սուրեն Սուրենյանց | Եթե Սահմանադրության նախագիծը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի փոխարեն պատրաստում ու հրապարակում է Արդարադատության նախարարությունը, ապա Խորհուրդը պետք է լուծարվի․ Դանիել Իոաննիսյան | Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը | Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ | «Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել | Ուսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծ | Ծանրամարտի ԱԱ-ում Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալ | Աջակցում ենք այն շփումներին, որոնք մեր ադրբեջանցի եղբայրները ունեն Հայաստանի հետ. Էրդողան | Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան | Արթուր Ալեքսանյանը ևս 2 տարի կլինի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան | Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

Լրահոս

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մասնագիտական կրթության մակարդակներում պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտների (գերակա ոլորտ) որակավորումներով (ուղղվածությամբ) հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տարեկան ֆինանսավորում տրամադրելու կարգը»։

Նախագծով առաջարկվում է վերանայել պետական կրթաթոշակի տրամադրման գործող մեխանիզմը, մասնավորապես՝ վերանայել գերակա ոլորտների մասնագիտություններով սովորողներին տրամադրվող պետական կրթաթոշակի չափերը։ Նախատեսվում է, որ առաջին կիսամյակում ուսանողին կտրամադրվի 50 հազար դրամի չափով պետական կրթաթոշակ, իսկ հետագա կիսամյակներում կրթաթոշակի չափը կսահմանվի՝ հաշվի առնելով նախորդ կիսամյակի կամ ուսումնական տարվա ուսումնառության արդյունքները։

Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների համար սահմանվում է առավել բարձր չափի կրթաթոշակ։ Նախագծով հստակեցվում է նաև պետական կրթաթոշակի շահառուների շրջանակը՝ նախատեսելով, որ պետական կրթաթոշակը տրամադրում է կառավարությունը՝ յուրաքանչյուր տարի հաստատվող գերակա ոլորտների մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին, ինչպես նաև պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին՝ հաշվի առնելով, որ վերջիններիս ուսման վճարի փոխհատուցման պայմանները կարող են սահմանվել կառավարության առանձին որոշումներով։ Միաժամանակ ներդրվում է պետական կրթաթոշակ ստացած շահառուների աշխատանքային պարտավորության ինստիտուտը։ Նախատեսվում է, որ ուսումնառության տևողության առնվազն 50 տոկոսի ընթացքում պետական կրթաթոշակ ստացած սովորողը պարտավոր է ուսումն ավարտելուց հետո, իսկ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնելու դեպքում՝ ծառայության ավարտից հետո վեց ամսվա ընթացքում, սկսել մասնագիտական գործունեություն և առնվազն երեք տարի աշխատել Հայաստանում՝ ստացած մասնագիտությանը համապատասխան ոլորտում։ Միաժամանակ նախատեսվում է, որ նշված երեք տարվա աշխատանքային պարտավորությունը կարող է կատարվել չորս տարվա ընթացքում՝ հնարավորություն ընձեռելով շահառուներին աշխատանքային հարաբերությունների բնականոն փոփոխությունների պայմաններում կատարել իրենց պարտավորությունը։ Աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքում շահառուն պարտավոր է երեք ամսվա ընթացքում աշխատանքի անցնել կարգի պահանջներին համապատասխան նոր աշխատավայրում։ Նախատեսվում են նաև բացառություններ այն դեպքերի համար, երբ շահառուն իր կամքից անկախ հանգամանքներով ժամանակավորապես չի իրականացնում աշխատանքային գործունեություն կամ գտնվում է այլ երկրում՝ մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով։

Կարգավորվում են նաև կրթության շարունակականության հետ կապված հարաբերությունները։ Մասնավորապես, եթե մասնագիտական ուսումնական հաստատության շրջանավարտը կրթությունը շարունակում է բուհում նույն ոլորտի մասնագիտությամբ և ավարտում համապատասխան կրթական ծրագիրը, ապա աշխատանքային պարտավորությունը համարվում է կատարված՝ պահպանելով կարգով սահմանված մյուս պայմանները։ Եթե սովորողը կրթությունը շարունակում է այլ մասնագիտությամբ, ապա բարձրագույն կրթական ծրագիրն ավարտելուց հետո պարտավոր է առնվազն երկու տարի աշխատել մասնագիտական ուսումնական հաստատությունում ստացած մասնագիտությանը համապատասխան ոլորտում։ Նախագծով սահմանվում են նաև պետական կրթաթոշակի վերադարձման իրավական հիմքերն ու մեխանիզմները։ Մասնավորապես, աշխատանքային պարտավորությունը չկատարելու դեպքում շահառուն պարտավոր է պետական բյուջե վերադարձնել ստացած պետական կրթաթոշակի գումարը՝ կրթաթոշակ ստանալու ժամանակահատվածին համամասնորեն՝ կառավարության սահմանած կարգով։ Աշխատանքային պարտավորության մասնակի կատարման դեպքում վերադարձման ենթակա գումարը հաշվարկվում է համամասնության սկզբունքով՝ հաշվի առնելով փաստացի կատարված աշխատանքային պարտավորությունը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև