«Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ՔԿ քննիչի միջնորդությունը դատարանը բավարարել է։ Այս մասին տեղեկացնում ՔԿ-ից։
Նշենք, որ նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2 մասի 6 կետով, 297-րդ հոդվածի 1 մասով, 396-րդ հոդվածի 2 մասով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով։
Նշվում է, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով անվադողերի ուղղությամբ գործադրվել է հրազեն:

















































