Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև | Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հազարավոր ծածկոցներ Ճապոնիայից ` Հայաստանին. Հայկական Կարմիր Խաչը հուշագիր ստորագրեց | Ուսումնասիրվում են ՀԷՑ-ի սեփականաշնորհման և բաժնետոմսերի փոխանցման գործարքները. Դավիթ Խուդաթյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը սպառնում է զանգվածային ակցիաների մասնակիցներին. իրավիճակը՝ Ֆրանսիայում | Պաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը | Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան | Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան | Հայաստանի բոլոր մարզերում արհեստական բանականության հետ կապված անվճար դասընթացներ կանցկացվենա | Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն | ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում | Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները | Մոսկվայի և Երևանի միջև չվերթները հետաձգվում և չեղարկվում են Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններում խափանումների ֆոնին | Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը

Լրահոս

Դուք ուզում եք քողարկել այն իրավիճակը, որն այսօր ստեղծված է Արցախում և Հայաստանում, բայց մենք թույլ չենք տա. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այ գրպանից գրպան թռնող, քո հին շեֆին գումարում ենք հիմիկվանին, ապա քեզանից ստանում ենք կլասիկ դավաճան։

Դուք ամեն ինչ փորձում եք անել, որ ցրեք ադրբեջանական կողմի` Տեղ համայքնում տեղակայվելու թեման, որ ցրեք ձեր պարտվողական ու հող հանձնելու մարտավարությունը, ձեր զիջումները, առանց փամփուշտի հանձնած հողերը։

Դուք ուզում եք քողարկել այն իրավիճակը, որն այսօր ստեղծված է Արցախում և Հայաստանում, բայց մենք թույլ չենք տա, որ նման մանիպուլյացիաներով խեղաթյուրեք իրականությունը և ժողովրդից փորձեք թաքցնել այն։

Իրականությունն այն է, որ Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքում օկուպացված կետեր ունի, ունի գրաված բարձունքներ, և բարձունքներ, որոնք հանձնվել են ձեր նման դավաճանների կողմից։

Դու, Հայկ Կոնջորյան, խոսելով Հայկ Մամիջանյանի մասին, պետք է իմանաս մի բան, որ ի տարբերություն քեզ ու քո նմանների` Հայկը եղել է և կա այն քաղաքական ընտանիքի անդամ, որի նպատակը հիմնադրման առաջին իսկ օրվանից եղել է ազգային ինքնորոշման ապահովումը, անկախության ապահովումն ու պահպանումը, ՀՀ և Արցախի անվտանգության ապահովումը, այն քաղաքական ուժի, որի ղեկավարը կանգնած է ՀՀ բանակի հիմնադրման ակունքներում, այն բանակի, որը ջախջախիչ հաղթանակ է տարել Արցախյան առաջին պատերազմում և Ապրիլյան քառօրյա պատերազմում, քաղաքական ուժի, որի հիմնադիրները կանգնած են ՀՀ անկախության ակունքներում։

Եվ, իրերը կոչելով իրենց անուններով, պետք է նշել, թե դուք ով եք. դուք ֆալսիֆիկատորների, կեղծարարների և մանիպուլյատորների ոհմակ եք, որոնք որ ամրագրել են իրենց տեղը քաղաքական աղբանոցում, և դու, Հայկ Կոնջորյան, այդ աղբանոցում զբաղեցնելու ես քո պատվավոր` կլասիկ դավաճանի հորիզոնականը։
Facebook
Twitter

Կարդացեք նաև