Skip to main content

Կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին. Հովասափյան | Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների և ներկայացուցչության շենքի շուրջ ստեղծված իրավիճակը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանցիները Ծառուկյանին պարտք են 14,5 մլն դոլար, բայց հիմա այլ իրականություն են ներկայացնում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զրպարտում են՝ ասելով, թե Ծառուկյանը քանդակագործին գցել է առյուծների վանդակը, դատարան ենք դիմելու | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական իշխանը որակական խնդիր չունի. պետությունից աջակցություն ենք խնդրում. ձկնաբույծ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետք լինի՝ վրաններով ստեղ կնստենք, ֆուռերով ձուկ կլցնենք կառավարության դիմաց, հարցը պիտի լուծվի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հո խելագար չե՞ն` գան, ներդրում անեն մի երկրում, որտեղ մի խելագար խլում է ամեն ինչ. Սուրեն Սուրենյանց | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանդիտական, ռեյդերական գործողություններ են անում, ակնհայտ քաղաքական խուժանություն. Աբովյան | «Աչքալուսանք» ՔՊ-ին՝ Մանագուայից. Արտակ Զաքարյան | Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից | Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով | Վայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին | Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացմանը․ Փաշինյանը՝ Բելգիայի վարչապետին | Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան | Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»

Լրահոս

Պահանջում եմ անհապաղ դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու գործողությունները․ Արցախի ՄԻՊ

Փոխանակ մեզ հասանելի մեթոդներով հակազդենք ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի հերթական ստոր քայլին՝ պնդելով և ապացուցելով, որ ադրբեջանական լրատվամիջոցը 17-ամյա երեխայի հոգեկան անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության նկատմամբ ապօրինի միջամտությամբ նկարահանված տեսանյութն օգտագործում է աշխարհին հերթական կեղծիքը մատուցելու համար, մենք ենք տրվում այդ մանիպուլյացիային՝ վիրավորելով կամ անտեղի թիրախավորելով մեր հայրենակցին՝ մեր հարազատին։ Այս մասին գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ հունիսի 21-ին իրականացվել է ՀՀ բուհերում սովորող ուսանողներին Արցախից դեպի Հայաստան հերթական տեղափոխումը, որի ընթացքում Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանվել և ադրբեջանական մեդիա տիրույթում տարածվել է մեր հայրենակցի՝ Էլեն Առստամյանի հարցազրույցը։

Կասկած չկա, որ այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ իրենց կեղծ պնդումները առաջ մղելու համար։

Հեռախոսազրույց եմ ունեցել Էլեն Առստամյանի հետ, տեղեկացել այդ պահին նրա հոգեբանական իրավիճակին և ապրումներին։ Անկասկած է, որ ադրբեջանական քարոզչամեքենան անցակետում տանյակ զինված անձանց ներկայությունից վախվորած և հոգեբանորեն ընկճված 17-ամյա անչափահասին օգագործել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով, որին, ցավոք սրտի, տվել է նաև հայ հասարակության մի մասը։

Պահանջում եմ զերծ մնալ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութը տարածելուց և անհապաղ դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու և վիրավորելու գործողությունները»,- գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031