ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդուս uպшնեց դպրոցը, օլիմպիական խմբակը. ՀՀ-ին բազմիցս փառք բերած աշակերտի հայր | Մարկո Ռուբիոն Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրի. ԱՄՆ պետքարտուղարություն | Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ» | Սկսվում է Հայաստանի քաղաքացիների վերաքննիչ բողոքով դատական գործընթացը | ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը․ 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի | 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան | ԱՄՆ-ն ՀՀ-ում աջակցելու է ցանկացած ուժի, որը առաջ կմղի Հարավային Կովկասում ամերիկյան շահերը՝ անկախ նրանից, թե որը կլինի այդ ուժը․ Ռուբիոյի այցը կդառնա առաջին պետքարտուղարի այցը ՀՀ՝ Քլինթոնի այցից հետո․ Սարգսյան | «Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս` Ռուսաստանից․ Արման Թաթոյան | 90-ականներին Կալուգայում արտասահմանյան անձնագիր ստացած 60-70 ականների ծնունդ գրեթե բոլոր քաղաքացիների աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան | ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» | Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում | «Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան

Լրահոս

1 անհատական բնակելի տուն, 2 բնակարան, ավելի քան 44 մլն դրամ տարեկան եկամուտ․ ինչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը քաղաքական կարիերան սկսել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Մինչ այդ՝ 2010-2018 թվականներին, Զեյնալյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում աշխատել է որպես բժիշկ-էնդոսկոպիստ։ Բժշկի՝ երկար տարիների կարիերայի ընթացքում համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 1 անհատական բնակելի տուն, 2 բնակարան բազմաբնակարան շենքում։

Անհատական բնակելի տունը 2011 թվականին ձեռք է բերել Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում։ Բնակարանները ձեռք են բերվել 2016 եւ 2017 թվականներին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում։ Զեյնալյանը հայտարարագրել է 2014 թվականին ձեռք բերված մեկ տրանսպորտային միջոց՝ 2006 թվականի արտադրության, Mercedes-Benz մակնիշի մեքենա։ Զեյնալյանը 2021 թվականին ձեռք է բերել «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ի բաժնեմասը, տվյալ տարվա վերջում առկա բաժնային արժեթղթի կամ այլ ներդրման արժեքների արժեքը կազմել է 676 հազար դրամ։

Զեյնալյանի բանկային ավանդները տարեսկզբին կազմել են 20 մլն 715 հազար դրամ, որը տարեվերջին զրոյացել է։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 102 հազար դրամ եւ 1100 ԱՄՆ դոլար։ Զեյնալյանի կրիպտոարժույթները կազմել են 200 ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 11 մլն դրամ եւ 15 հազար ԱՄՆ դոլար։

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 44 մլն 734 հազար դրամ։ Եկամուտներից 9 մլն 485 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 24 հազար դրամը շահաբաժին է «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ-ից, քանի որ, ինչպես նշված է հայտարարագրում, Զեյնալյանը բաժնեմաս ունի նշված բանկում։ Զեյնալյանը այլ եկամուտներ ստացել է ID Bank-ից եւ «Ինեկոբանկ»-ից։

Պատգամավորի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45 մլն 890 հազար դրամ, որը 2 բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, եւ հենց այս պատճառով է, որ Զեյնալյանը ՊԵԿ-ից ստացել է 1 մլն 510 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի սկզբունքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է»։

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև