Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

«Հույսներդ չկտրեք». Սամվել Կարապետյանը՝ արցախցիներին (Տեսանյութ)

Բռնի տեղահանված արցախցիների մի մեծ խումբ այսօր այցելել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին։

Կարապետյանն արցախցիներին ուղղված իր խոսքում շեշտել է՝ դուք հերոսներ եք։

Անդրադարձել է նաև Հայաստանի գործող իշխանության վերաբերմունքին՝ արցախցիների հանդեպ.

«Վերջին ժամանակներս ձեզ կարծես ուզում են խեղճացնել։ Ոչ մի դեպքում  չխեղճանաք։ Դուք լուրջ պահանջատեր եք, դուք պարտավոր եք պահանջել ոչ միայն ձեր իրավունքների իրացումը, այլև այն ամենը, ինչը կորցրել եք Արցախում»։

Սամվել Կարապետյանը հայտարարել է նաև՝ Արցախի հայաթափման մեղավորը փաշինյանական իշխանությունն է։

«Մեղավորը միայն ներկա իշխանությունն է, որն ամեն ինչ արեց, որ հայաթափի մեր երկրորդ հայրենիքը՝ Արցախը։ Հիմա էլ ամեն ինչ անում է, որ հայաթափի Հայաստանը»,- ասել է նա։

Սամվել Կարապետյանը շեշտել է նաև՝ արցախցիներն արժանապատիվ կյանքով պետք է ապրեն մայր հայրենիքում։

Նա քաջալերել է արցախցիներին.

«Գիտեմ՝ կորցրել եք ամեն ինչ, ամենակարևորն եք կորցրել։ Հույսներդ չկտրեք։ Կա մի շատ լավ օր. շուտով հունիսի 7-ն է գալու»,- ասել է Սամվել Կարապետյանը՝ հավելելով՝ այդ օրը ամբողջ հայ ժողովուրդը պետք է կրկին ու կրկին հիշի՝ ինչ կատարվեց Արցախում, ում մեղքով կատարվեց, այլապես ամբողջ Հայաստանին էլ սպասվում է այն ճակատագիրը, ինչը բաժին բերեցին Արցախին։

Facebook
Twitter

Կարդացեք նաև