Skip to main content

Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել | Ում են պարգևատրել ՆԳՆ-ից | ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալեց Վիկտորիա Սիոնին և Խաչատուր Մկրտչյանին. քննարկվեցին STATUSS ամսագրի հետ ապագա համատեղ ծրագրերը | Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում | Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ | Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները | Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում, հնչել է կրակոց. վիրավոր կա | Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկոն՝ Ռուբինյանին | Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք | Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնից | Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով | Թող հայ մարդը իր ուժը գտնի հավատքի մեջ, իր հույսը՝ Աստծո ողորմության, իսկ իր սերը՝ Հայրենիքի հանդեպ. Խորեն եպիսկոպոս Առաքելյան | Մենք թույլ չենք տալու, որ մեր անկախությունը դառնա պատմություն. վերականգնելու ենք մեր բանակի փառքը, դիվանագիտության հարգանքն ու պետության իրական ինքնիշխանությունը. Նաիրի Սարգսյան | Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Սիմոնյան | Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor

Լրահոս

«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացիներին նախապատրաստել է տեղափոխել Հայաստան՝ ընտրություններին մասնակցելու համար. ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրական հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ արտերկիր աշխատանքի մեկնած ՀՀ մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով Ռուսաստանի Դաշնությունում բիզնես գործունեություն իրականացնող անձինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրի և այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններին տեղափոխել Հայաստանի Հանրապետություն՝ հարկադրելով մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին, խստորեն պահպանել ընտրական օրենսդրության պահանջները, բացառել ընտրողների կամքի վրա ցանկացած անօրինական ներգործություն և ձեռնպահ մնալ ընտրական գործընթացի բնականոն ընթացքը խաթարող գործողություններից։

Կոմիտեն հավաստիացնում է, որ իրականացնելու է բոլոր տեղեկությունների համակողմանի և խիստ ստուգում, ինչպես նաև ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ հանցավոր արարքների լիարժեք բացահայտումն ապահովելու համար՝ անկախ դրանց կատարման վայրից և ներգրավված անձանց շրջանակից։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև