Skip to main content

Սահմանադրության տեքստի ամբողջ բովանդակության պատասխանատուն Արդարադատության նախարարությունն է. Սրբուհի Գալյան | Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան | Փաշինյանի առաջարկը կարող է լինել ստորագրված խաղաղության պայմանագիրը. թող դա բերվի Ազգային ժողով. Աբրահամյան | TRIPP-ի հատվածում սահմանազատումը կարող է արտահերթ իրականացվել. Մհեր Գրիգորյան | Փաշինյանը պետական հեղաշրջման մասին խոսեց՝ հայտարարելով ընդդիմության նկատմամբ ճնշման մասին. Գեղամ Մանուկյան | Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գյումրիում 30 հոգանոց ծեծկռտուքի գործով միակ կալանավորվածի իրավունքները ոտնահարվում են | Փակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե Հովհաննիսյան | Հանրային ճնշում կգեներացվի, եթե ընդդիմությունը դեմ արտահայտվի նոր Սահմանադրությանը. Փաշինյան | Խաչմերուկների մոտ արգելող հատվածները ավելացնում ենք, բայց մտահոգիչը քարշակներն են. Ավինյան | Իրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան | Մարդիկ կան, որ կարող են կարծել երկիրը թալանելը լավ ապրելու մոդել է. լավ ապրելու մոդելը աշխատանքն է. Փաշինյան | Հայրապետական մաղթանք՝ Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով | Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Իսակովի պողոտայում բախվել են 6 մեքենա | Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 1-ին

Լրահոս

Դատախազական ներգործության արդյունքում՝ Լոռու մարզի Պուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Լոռու մարզի դատախազության միջնորդագրի արդյունքում՝ լուծվել է օրենքի էական խախտմամբ կնքված վարձակալության պայմանագիրը, և 2 միլիոն 710 հազար դրամ կադաստրային արժեքով 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում պարզվել էր, որ Ս.Ա.-ն, 1993-2017 թվականներին զբաղեցնելով Լոռու մարզի Պուշկինո համայնքի ղեկավարի պաշտոնը, 2007 թվականի հունիսի 26-ին անձամբ մասնակցել և հաղթող էր ճանաչվել համայնքին սեփականության իրավունքով պատկանող 4 հա մակերեսով վարելահողի՝ 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրման նպատակով կազմակերպված մրցույթում։

Միաժամանակ, Ս.Ա.-ն հանդիսացել էր մրցույթի կազմակերպիչ և մրցութային հանձնաժողովի նախագահ, որպիսի պայմաններում մրցույթին իր մասնակցությունը հակասել էր «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված արգելքին։

Քրեական վարույթի շրջանակում 2026 թվականի հուլիսի 14-ին Ս.Ա.-ի նկատմամբ կայացվել էր քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Միաժամանակ, քրեական վարույթի նյութերը ստացվել էին Լոռու մարզի դատախազությունում՝ պետական շահերի պաշտպանության նպատակով համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու համար։

Ուսումնասիրության արդյունքում Լոռու մարզի դատախազությունը, հաշվի առնելով, որ հողամասի վարձակալության մրցույթում Պուշկինո համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից հաղթող ճանաչվելը տեղի էր ունեցել օրենքի էական խախտմամբ, Գյուլագարակ համայնքի ղեկավարին միջնորդագիր էր ներկայացրել՝ վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ։

Միջնորդագրի հիման վրա՝ վարձակալության պայմանագիրը լուծվել է։

2026 թվականի սեպտեմբերի 11-ին Կադաստրի կոմիտեում կատարված պետական գրանցման արդյունքում Գյուլագարակ համայնքի տիրապետմանն է վերադարձվել 4 հա մակերեսով հողամաս՝ 2 միլիոն 710 հազար դրամ կադաստրային արժեքով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Նոյեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30