Skip to main content

Դավիթ Համբարձումյանն առաջիկա ՏԻՄ ընտրություններում կառաջադրվի որպես Մասիս համայնքի ղեկավարի թեկնածու, լայն թափով պատրաստվում է | Որքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վլադիմիր Պուտինն ինձ չի շնորհավորել՝ չի ուզել, չի շնորհավորել. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՏՄ-ն կատվածահար է, այդպես է ստացվում. Փաշինյան | ՊՆ եւ ՆԳՆ նախարարները վերանշանակվելու են | Գտել եմ նրան, նա հայ չէ, բայց կարգին տղա է ու գիտի՝ թագուհուն ոնց պահի. Իվետա Մուկուչյանը՝ սիրելիի մասին | Հայ-ռուսական լարվածության խորացումը կարող է տնտեսական հետևանքներ ունենալ Հայաստանի համար. Տիգրան Դումիկյան | Խորովածի փառատոն․ գործելու է շուրջ 50 տաղավար | 6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է | Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղված լինի. Սասուն Միքայելյանը չի ընտրվել Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու | Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանն (Լուլու) ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու | Գագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17,7 մլրդ դրամ | Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք | Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790.000 դրամ | Դանիել Իոաննիսյանը Հայկ Կոնջորյանի եղբոր դեմ հաղորդում է ներկայացրել դատախազություն

Լրահոս

ԱՄՆ-ն ՀՀ-ում աջակցելու է ցանկացած ուժի, որը առաջ կմղի Հարավային Կովկասում ամերիկյան շահերը՝ անկախ նրանից, թե որը կլինի այդ ուժը․ Ռուբիոյի այցը կդառնա առաջին պետքարտուղարի այցը ՀՀ՝ Քլինթոնի այցից հետո․ Սարգսյան

Ռուբիոյի այցի առանձնահատկությունները։  Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«1. Նախ, այս այցը կդառնա առաջին պետքարտուղարի այցը Հայաստան՝ Հիլարի Քլինթոնի 2014 թվականի այցից հետո։

2. Սա կարծես կարճատև, առանց գիշերակացի «տրանզիտ» այց է․ պետքարտուղարը վերադառնում է Հնդկաստանից և, Դոնալդ Ռամսֆելդի 1999 թվականի այցի օրինակով, մի քանի ժամ կանցկացնի Երևանում։ Այն ժամանակ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը հանդիպեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, ապա՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նախագահական նստավայրում, և գոհ մնաց երկու բանակցություններից էլ։

3. Ռուբիոն հայաստանյան իր գործընկերոջ հետ 30 րոպեյով կհանդիպի օդանավակայանում, հետո փոխըմբռնման հուշագիր կստորագրի, հետո, միգուցե վարչապետի հետ հանդիպում կունենա կառավարությունում։ Եթե նման հանդիպում չլինի, դա իհարկե էական նշանակություն ունեցող հանգամանք կլինի:

4. Ամերիկյան օրակարգը Հարավային Կովկասում ունի երկու հիմնական առաջնահերթություն՝ TRIPP նախագծի կյանքի կոչումը և Իրանի շուրջ օղակի սեղմումը։ Ի դեպ, TRIPP-ը նույնպես դիտարկվում է Իրանի նկատմամբ քաղաքականության համատեքստում։

5. Ռուբիոյի՝ Բաքու չմեկնելը, իմ կարծիքով, այս տեսանկյունից պատահական չէ․ TRIPP-ը անցնում է Հայաստանի տարածքով և առավելապես հայ-ամերիկյան նախագծի բնույթ ունի։ Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է ամերիկացիներին թե՛ TRIPP-ի, թե՛ Իրանի հարցերում, ուստի լրացուցիչ պարզաբանումների կարիք գրեթե չկա։ Հետևաբար, բանակցությունների հիմնական ուշադրությունը, կարծում եմ, կարող է կենտրոնանալ Իրանի շուրջ զարգացումների և TRIPP-ի ապագայի վրա։

6. Վստահ եմ՝ շատերին հետաքրքրում է նաև՝ արդյոք Ռուբիոն ընտրություններին ընդառաջ ուղիղ ձևով կաջակցի գործող իշխանությանը։ Ես դա հնարավոր եմ համարում, սակայն միայն այդ նպատակով Երևան հաստատ չէր այցելի աշխարհի ամենազբաղված մարդկանցից մեկը։ Այլ հարց է, որ իշխանությունը այս այցը կօգտագործի PR նպատակներով՝ նույնիսկ եթե Ռուբիոն հրապարակային որևէ ուղերձ չհնչեցնի։

7. Ավելի գլոբալ առումով՝ ԱՄՆ-ն Հայաստանում, բնականաբար, աջակցելու է ցանկացած ուժի, որը առաջ կմղի Հարավային Կովկասում ամերիկյան շահերը՝ անկախ նրանից, թե որը կլինի այդ ուժը։

8. Հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները հակաիրանական որևէ արկածապնդրության մեջ չեն ներքաշվի, քանի որ նույնիսկ Թրամփի վարչակազմը ներքաշվելուց հետո իրավիճակին համահունչ “exit strategy” չի գտնում»,-գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031