Skip to main content

Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22-ամյա Էրիկ Մխոյանը | ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան | Միասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարիներով դատարանների դռներ ենք, ես առաջարկություն ունեմ կառավարությանը. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 32 դատական գործեր ունենք, մեր սփականությունից մեզ վռնդել չեն կարող. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն. սեփականատիրոջ իրավունքը ոտնահարում եք, բիզնեսն շահը հովանավորում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ իմ տնից ուզում եք հանեք, արդարություն չկա, կա կոռուպցիա. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուտացնում, խմացնում են, հանցավոր խմբով Երևանը լափում. Տիգրան Հեքեքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանն էլ մեր թաղամասում տուն ուներ պայքարում էր «գերակա շահի» դեմ , հիմա մոռացավ | ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ դա ճիշտ կհամարենք. Պապոյան | Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը. «Միասնության թևեր» | ՈՒՂԻՂ. Գերակա շահ ճանաչված թաղամասերի բնակիչների հրատապ ասուլիսը | Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան | Հավատում ենք, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանը կլինի ազատության մեջ, իսկ արդարությունը կհաղթի․ Իվետա Տոնոյան | 5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից ու մահացել

Լրահոս

ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս քարոզարշվի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք, ըստ մասնագիտական հանրույթի, հարցականի տակ են դնում Հայաստանի իշխանությունների՝ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կարողությունը: Մասնավորաբար, ի թիվս այլ հայտարարությունների, մայիսի 20ին նախընտրական հանրահավաքում, ըստ «ՀայաՔվեի», ուղիղ պատվեր է իջեցրել ԱԱԾ-ին՝ քրեական հետապնդում նախաձեռնելու «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ: Ըստ այդմ, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը կոչ է անում կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ դիմել դատարան՝ չեղարկելու Նիկոլ Փաշինյանի գրանցումը:

Միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը «Փաստի» հետ զրույցում հղում է անում Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածին։ «Հոդվածի 8-րդ մասն ասում է՝ եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, կամ թույլ տրված խախտման հետևանքները հնարավոր չէ վերացնել, ապա թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան՝ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար: Այսինքն՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի բացառիկ լիազորություն՝ դիմելու դատարան, չեղարկելու իր իսկ կողմից գրանցած կուսակցական ցուցակը կամ թեկնածուին, եթե նրա կողմից իրականացվող խախտումները կրում են շարունակական բնույթ։ Կա նաև ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը, որը սահմանում է վարչական ռեսուրսի օգտագործման արգելքը։ Հոդվածը սահմանում է, որ արգելվում է նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործում, այդ թվում՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտների և կապի միջոցների, նյութական և մարդկային ռեսուրսների օգտագործումն ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով։ Հիմա ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Քարոզարշավի հանրահավաքի ժամանակ, երբ գտնվել է արձակուրդի մեջ, և ըստ էության, իրավունք չի ունեցել որևէ կերպ վարչական ռեսուրսից օգտվել, հայտարարել է, որ հաջորդ օրը ԱԱԾ-ն մտնելու է Քննչական կոմիտե՝ վարույթ նախաձեռնելով իր մրցակցի նկատմամբ։ Սա ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի կիրառման ամենագռեհիկ օրինակն է։ Վարչական ռեսուրսի կիրառմամբ քարոզչական հանրահավաքի ժամանակ փորձել է իր մրցակցին վարկաբեկել, վրան ճնշում գործադրել։ Դրան գումարած՝ դրա նախորդող օրերին ասել է, որ «սատկացնելու» է իր մրցակիցներին, հայտարարել է, որ իր մեկ այլ մրցակցից՝ Գագիկ Ծառուկյանից խլելու է ցեմենտի գործարանը և այլն։ Դրանք բոլորը վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր են, որոնք շարունակական բնույթ են կրում։ Այդ հիմքով կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ ենք անում դիմել դատարան՝ չեղարկելու ոչ թե ՔՊ-ի, այլ Նիկոլ Փաշինյանի գրանցումը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չալաբյանը։

«ՀայաՔվեն» այս ընտրություններին մասնակցող սուբյեկտ չէ, չի կարող գրավոր դիմում ներկայացնել։ «Այս անգամ դիտորդական նախաձեռնություն չենք իրականացնում, ընտրություններին էլ չենք մասնակցում՝ որպես կուսակցություն կամ դաշինք, ուստի սուբյեկտ չենք, բայց ազդեցություն ունենք այլ սուբյեկտների վրա։ Աջակցում ենք «Ուժեղ Հայաստանին», մյուս կողմից՝ «Բարգավաճ Հայաստանն» այս ամենի անմիջական տուժած կողմն է, իրենց այս գաղափարը կներկայացնենք, կհորդորենք, որ դիմում ներկայացնեն ԿԸՀ։ Բայց սա կենտրոնական ընտրական հանձնաժողովի բացառիկ իրավասությունն է, պարտադիր չէ, որ որևէ մեկն իրեն դիմի։ Նա պետք է այսպիսի որոշում ընդունի, բայց, ըստ էության, կօգնենք, որպեսզի այդպիսի դիմում լինի»,եզրափակում է Ավետիք Չալաբյանը»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև