ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որդուս uպшնեց դպրոցը, օլիմպիական խմբակը. ՀՀ-ին բազմիցս փառք բերած աշակերտի հայր | Մարկո Ռուբիոն Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրի. ԱՄՆ պետքարտուղարություն | Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ» | Սկսվում է Հայաստանի քաղաքացիների վերաքննիչ բողոքով դատական գործընթացը | ԿԸՀ-ն կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության գրանցումը․ 2026 թվականի հունիսի 7-ի ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի | 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան | ԱՄՆ-ն ՀՀ-ում աջակցելու է ցանկացած ուժի, որը առաջ կմղի Հարավային Կովկասում ամերիկյան շահերը՝ անկախ նրանից, թե որը կլինի այդ ուժը․ Ռուբիոյի այցը կդառնա առաջին պետքարտուղարի այցը ՀՀ՝ Քլինթոնի այցից հետո․ Սարգսյան | «Միասնության թևեր» կուսակցությունը չունի ֆինանսավորում որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս` Ռուսաստանից․ Արման Թաթոյան | 90-ականներին Կալուգայում արտասահմանյան անձնագիր ստացած 60-70 ականների ծնունդ գրեթե բոլոր քաղաքացիների աշխատանքի վայրի մասին տեղեկատվության տեղը տվյալների բազայում գրվել է Иц Фсб. Կարապետյան | ՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ» | Այս ճակատագրական օրերին առավել հստակ է դառնում, թե ինչու են Բագրատ Սրբազանին պահում ճաղերի հետևում. Աբրահամյան | Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների | Արագածոտնի մարզում բեռնատարը բшխվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էմալ խորոտ պատկեր է. Նարեկ Կարապետյանի ելույթը Տաշիրում | «Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո, ժողովուրդ ջան, անում ենք Գյումրիի արտահերթ ընտրություններ». Փաշինյան

Լրահոս

Երևանը շարունակում է ապրել «եթե»-ների միֆերով․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանում գործում է խնդիրների լուծման միֆերի համակարգ։ Այսինքն՝ շատերին, բայց առաջին հերթին պետական կառավարման համակարգին թվում է, որ ամենահայտնի խնդիրները ունեն պարզ, մեկ քայլանի լուծում, և եթե այդ մեկ քայլն արվի, խնդիրը կլուծվի միանգամից։
Հայտնի միֆերից է Երևանի խցանումների լուծումը՝ հանրային տրանսպորտի համակարգի ներդրումը կվերացնի խցանումները։ Հերթական սիրողական մակարդակով ստեղծված միֆը, որով ապրում է քաղաքային հերթական իշխանությունը։
Ընդհանրապես, երթևեկությունը բավականին բարդ համակարգ է և դրա կարգավորումն էլ բարդ լուծումներ է պահանջում, որն աշխարհի շատ քաղաքներ իրականացնում են, և այդ քաղաքները վաղուց ունեն կայացած տրանսպորտային համակարգ։
Խցանումները սխալ կառուցած ճանապարհների, փողոցների հոսունության, ճանապարհային երթևեկության կանոնների և շատ ու շատ այլ գործոններից են կախված։
Օրինակ, Արշակունյաց պողոտայում ամեն հայտնի օբյեկտի դիմաց շրջադարձ կա, ինչի պատճառով «կորել է» երթևեկելի մեկ գոտին, այսինքն՝ այդ շրջադարձերը փակելու դեպքում երթևեկությունը կավելանա 30 տոկոսով։
Բայց Երևանը շարունակում է ապրել «եթե»-ների միֆերով։ Եթե հանրային տրանսպորտը լավ աշխատի, ու եթե մարդիկ տրանսպորտից օգտվեն ու եթե չօգտվեն անձնական մեքենաներից, ապա խցանումներ չեն լինի։
Միանգամից ասեք, եթե մարդիկ օրական 10 կմ քայլեն և անձնական մեքենայից չօգտվեն, ապա խցանումներ չեն լինի։
Facebook
Twitter

Կարդացեք նաև