Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկցնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կստեղծվի այսպես կոչված «Ղարաբաղի համալսարան»:
Հանձնարարվել է երկամսյա ժամկետում հաստատել համալսարանի կանոնադրությունը, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ համալսարանի գործունեությունը ֆինանսավորելու համար։


















































