Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Նախիջևանում զինված ուժերի զորավարժությունների մեկնարկի մասին։
Նշվում է, որ զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումները խաղարկում են մարտական գործողությունների մի շարք սցենարներ՝ այդ թվում պայմանական հակառակորդի ամրացված դիրքերի և ճակատային գծի մոտ գտնվող հրամանատարական կետի գրավումը։


















































