Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ մարտի 15-ին Բաքվում կկայանա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների՝ Ջեյհուն Բայրամովի, Իլյա Դարչիաշվիլիի և Հաքան Ֆիդանի եռակողմ հանդիպումը։
Բաքվի հանդիպումը կլինի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը։
Հանդիպման օրակարգը չի հայտարարվել։


















































