Հավաստի լուրեր

Լևոն Քոչարյանի օգնականին ձերբшկшլեցին․ նա չի ընդունում իրեն шռшջшդրվшծ մեղшդրшնքը | ՈՒՂԻՂ. Կիրшնցի երիտասարդները հանդես են գալիս հայտարարությամբ | Ինչպիսի՞ եղանակ է սպասվում մայիսին. Սուրենյանը մանրամասնել է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uև բերետшվnրները դшժшն ծեծի են ենթшրկել Տшվուշի համար պшյքшրnղ քшղшքшցիներին | 14-ամյա տղան վնшuվшծքներ է ստացել՝ կшuկшծելի պшյթյnւնի հետևшնքով | Էլի բերետшվnրների են ուղարկելու, որ nւժnվ բшցեն ճանապարհը․ Բնակիչները հաստատակամ են, չեն քшնդելու վրանները․ Գառնիկ Դանիելյան | Հայաստանցի ռшզմшկшն բժիշկները մասնակցում են ՆԱՏՕ-ի բազմազգ զnրшվшրժnւթյшնը | Ապագա կա´․ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞ր տարածքներն են տրվում, uшhմшնն ի՞նչ տեսք է ունենալու. մանրամասներ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս պшյքшրnւմ անգամ մшhը վшխենшլnւ չէ. զnhվшծի մшյր | Կայացել են ՀՀ ՊՆ և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ամենամյա քննարկումները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը | Դիվանագետների համահայկական խորհուրդը հաստատում է իր աջակցությունը «Տավուշը հանուն Հայրենիքի» շшրժմшնը և խստորեն դшտшպшրտում պшյքшրն шրшտшվnրելnւ ցանկացած փորձ | Լևոն Քոչարյանի օգնականին ձերբшկшլելnւ որոշում կա. Փաստաբաններ | Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Լրահոս

Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր шզшտшզրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա

Հայաստանի ժուռնալիստների միության  ֆեյսբուքյան էջը գրում է․

Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են
Լրագրողների եվրոպական ֆեդերացիան (EFJ) միացել է Հայաստանում իր մասնաճյուղին՝ Հայաստանի ժուռնալիստների միությանը (UJA)՝ դատապարտելով իշխանությունների կողմից քրեական օրենսդրության չարաշահումը մամուլի և խոսքի ազատությունը ճնշելու համար։
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։
«Իմնեմնիմիի» հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ մարտի 22-ին խուլիգանության մեղադրանքով երկամսյա կալանքի խափանման միջոց է կիրառվել։ Եթե վերջիններս մեղավոր ճանաչվեն, նրանց կարող է սպառնալ մինչև հինգ տարի ազատազրկում:
ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ Սաղաթելյանն ու Սամսոնյանը, ով AntiFake.am լրատվամիջոցի հիմնադիրն է, խուլիգանություն են կատարել՝ «բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով և Փաշինյանին և նրա աշխատակազմին հայհոյելով»։ Կոմիտեն՝ որպես նրանց ձերբակալության պատճառ, նշել է մարտի 20-ին YouTube-ում հեռարձակված մի դրվագ՝ Խորհրդարանի նիստի մասին: Նրանց հաջորդ օրը մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով։
AntiFake.am-ը հրապարակել է մարտի 22-ի առավոտյան Սամսոնյանի դաժան ձերբակալության կադրերը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ ոստիկաններ հարվածում մի տղամարդու և նրան հրելով գցում՝ դեմքով գետնին:
Նույն օրն ավելի ուշ ձերբակալվել է նաև «Իմնեմնիմի» փոդքասթի երկրորդ հաղորդավար Վազգեն Սաղաթելյանը։ Նրանք կալանավորվել են 2 ամսով:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը խստացնում է խոսքի ազատության սահմանափակումները։ Ծանր վիրավորանքը քրեականացնելու փորձից հետո իշխանություններն օգտագործում են խուլիգանությունը պատժող իրավանորմերը՝ պատժելու ընդդիմախոսներին և լրագրողներին։ Ըստ UJA-ի՝ «Հայաստանում քաղբանտարկյալների թիվն օրեցօր ավելանում է»։
«Եթե անգամ Սամսոնյանն ու Սաղաթելյանն իրենց փոդքասթում կոպիտ արտահայտություններ են օգտագործել, դա ոչ մի կերպ չի արդարացնում ոստիկանության դաժանությունն ու ձերբակալումը»,- ասաց ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը,-նրանք ոչ թե բռնություն էին հրահրում, այլ պարզապես իրենց կարծիքն էին արտահայտում։ Այս իրադարձությունները խուլիգանության հետ նույնացնելը ցույց է տալիս, թե որքանով են իշխանությունները չարաշահում օրենքը»։
«Մենք կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում»,- ավելացրեց EFJ-ի գլխավոր քարտուղար Ռիկարդո Գուտիերեսը:
«Հայաստանի իշխանությունները պետք է ազատ արձակեն իրենց կարծիքն արտահայտելու համար բանտարկված քաղաքական ընդդիմախոսներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Մենք նրանց համարում ենք քաղբանտարկյալներ և պահանջում ենք նրանց անհապաղ ազատ արձակումը»,- ասել է EFJ-ի գլխավոր քարտուղարը։
May be an image of 2 people and text that says "#igyagunsnewew/eete -Lhreat/ P印F EFJ European 国場 Federation of Journalists ABOUT NEWS PROJECTS POLICY EVENTS RESOURCES Armenia: press freedom and freedom of expression under threat MANIFESTO: 2024 U ELECTIONS TUNSUN MRCENG STANDUPFOR JOURNALISM ASAPUBLICGOOO DONATE! IFJ/EFJ Safety Fund for Journalist in Ukraine 0:08 #SUPPORT Credits: Credits:AntiFake.am. JOURNALISTS 新點 @EFJEUROPE Tweets from @EFJEUROPE EFJ reposted"
Facebook
Twitter

Կարդացեք նաև