Հավաստի լուրեր

Ռnւբեն Վшրդшնյшնի ընտանիքը հայտարարությամբ է հանդես եկել | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես մարզպետը Կիրшնցի մի քանի բնակչի հետ հանդիպումից հետո փшխшվ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է Կիրшնցnւմ մшրզպետի հետ հшնդիպումից հետո | Բшգրшտ Uրբшզшնը շшրժվnւմ է դեպի ԵՊՀ, որտեղ բшց դшս է վարելու | Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 251 մլն դրամ | Արшգшչшփ սшրքը տեղափոխվել է այլ հատված | Կիրшնց գյուղ տшնող ճшնшպшրհը nuտիկшնшկшն nւժերն են փшկել, միջպետшկшն ճшնшպшրհը՝ բնակիչները | Տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը | Գյուրջյան փողոցում шվտnբnւuն ու шվտnմեքենшներն шրգելшփшկվել էին шնձրևшջրի մեջ | Երթnւղшյինnւմ վիճшբшնшծ Սամվել Վարդանյանին մեղшդրшնք է առաջադրվել երկու իրար հшկшunղ հատկանիշներով. «Ժողովուրդ» | Կրшկnցներ՝ գերեզմшնnցnւմ. կш զnh և վիրшվnր | Ներքшղшքшկшն oրшկшրգը թելադրում են Բшգրшտ Uրբшզшնն ու շшրժnւմը․ «Հրապարակ» | Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է (լուսանկարներ) | ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՖՈՏՈՇԱՐՔ․ ՆԳՆ-ն կազմակերպվել էր «Ճգնաժամային հաղորդակցություն և ճգնաժամային լրատվություն» թեմայով վերապատրաստման դասընթաց | ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսшկցել են Բшքվում шպoրինшբшր պшհվnղ հшյ գերիներին

Լրահոս

ԱՄՆ Կոնգրեսում առաջարկվել է 200 մլն դոլար տրամադրել шրցшխցիների oժшնդшկության համար և օգնել Հայաստանի պաշտպանունակությանը

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից NewDay.am-ին հայտնում են․

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 66 անդամներ նույն պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ ռազմական օգնությունը Հայաստանին, ամբողջապես դադարեցնել ռազմական և անվտանգային աջակցությունը Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի ռազմական հանցագործների նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից աջակցվող երկկուսակցական նամակով, որն առաջնորդում էր Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, մասնավորապես պահանջվում է.

— 200 միլիոն դոլար Լեռնային Ղարաբաղից տեղահանձված փախստականների համար

— ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող բոլոր ռազմական և անվտանգային օգնության կասեցում, ադրբեջանական պաշտոնյաների դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման հարցում պետքարտուղարության ուսումնասիրություն:

— 20 միլիոն դոլար արտաքին ռազմական ֆինանսավորում և 10 միլիոն դոլար՝ միջազգային ռազմական կրթության և ուսուցման  համար

— 10 միլիոն դոլար՝ իրավապահ համակարգի բարեփոխումների համար

— 10 միլիոն դոլար՝ ժողովրդավարական բարեփոխումների համար

Մեկնաբանելով երկկուսակցական նամակի շրջանառումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Մենք միանում ենք Կոնգրեսի հայկական խմբի ղեկավարությանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում նրանց ավելի քան վաթսուն գործընկերներին՝ պահանջելով արգելել ամերիկյան ռազմական օգնությունն Ադրբեջանին, պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի դեմ և զգալի չափով մարդասիրական օգնություն ցուցաբերել արցախցի փախստականներին։ Տասնյակ միլիարդավոր ամերիկյան դոլարներ են գնում ճգնաժամային գոտիներ ամբողջ աշխարհում։ 20 միլիոն դոլարից պակաս գումարը, որ նախագահ Բայդենը «առանձնացրել» է, բայց դեռ չի հատկացրել տեղահանված արցախահայերի համար, իսկապես ամոթ է, տխուր վկայություն նախագահի համար։ Այն նախագահի, որ զինել է Ադրբեջանին, օժանդակել է ցեղասպանությանը և լքել հայերին Հայոց ցեղասպանությունից հետո մեր ամենածանր ճգնաժամի ժամանակ»։

Կոնգրեսական այս նախաձեռնությանն օժանդակելու համար Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն անցկացրել է համազգային արշավ՝ համայնքային ճնշմամբ կոչ անելով Կոնգրեսի անդամներին ստորագրել Հայկական հարցերով հանձնախմբի նամակը:

Կոչ անելով Արցախի բռնի տեղահանված փախստականների համար 200 միլիոն դոլարի օգնություն տրամադրել՝ Ֆրենք Փալոնը և նամակի համահեղինակներն ընդգծել են, որ Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական էթնիկ զտումներին ամերիկյան և միջազգային արձագանքը «բոլորովին անբավարար է այս ընտանիքների կարիքներին ընդառաջելու համար․․․ Իրենց հայրենիք վերադառնալու երաշխավորված իրավունքը չապահովելը նույնպես սև բիծ է մնում միջազգային հանրության համար»:

Նամակի համահեղինակները հատուկ մտահոգություն են հայտնել «Հայաստանի դեմ նոր պատերազմ հրահրելու» Ալիևի ռեժիմի մտադրությունների վերաբերյալ։ Նրանք պնդել են, որ Հայաստանին արտաքին ռազմական ֆինանսավորման և միջազգային ռազմական կրթության և ուսուցման տեսքով անվտանգության լրացուցիչ օգնությունը հատկապես կարևոր է, քանի որ հայ ժողովուրդը միջազգային աջակցություն է փնտրում իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար՝ ադրբեջանական մշտական ծավալապաշտության պայմաններում:

Facebook
Twitter

Կարդացեք նաև