Skip to main content

Այսօր ինքնաբացարկի դիմում եմ ներկայացրել ԿԸՀ․ Գոհար Մելոյան | «Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում | Հայտնի են բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման ժամկետները | Կարեն Ջալավյանը (Քյոխ) դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին | Սերժ Սարգսյանին մեղադրում են Գյումրի քաղաքի Սև բերդ ամրոցն օտարելու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել | Մայր բուհի ղեկավարն ակնհայտ քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացրել է Ռուբեն Մելիքյանին․ Աշոտյան | Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից | Ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը. վերլուծաբան | Անահիտ Մանասյանը Գորիսում հանդիպել է համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ | Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար | Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ | Ժողովուրդը դարձել է ագրեսիվ, անհանդուրժող, և դա նրան սովորեցնում է վարչապետի պաշտոնում հայտնված անձը․ Թանդիլյան | Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը | ՄԱԿ-ի փորձագետները հարցականի տակ են դնում «Սրբազան պայքարի» գործը, Հայաստանը ներկայացրել է իր պատասխանը. Civilnet | Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Լրահոս

Կիրшնցի հшտվшծում կարող են խնդիրներ լինել. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Բաղանիս-Ոսկեպար գյուղերի հատվածներում հնարավոր էին խնդիրներ, բայց պարզվեց՝ խնդիր չկա։

«Գիտեք՝ շատ զգայուն հարցեր կային՝ կապված Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հետ, նաև՝ Ոսկեպար-Բաղանիս հին ճանապարհի հետ։ Լարված իրավիճակներում խորհուրդ չէր տրվում այդ ճանապարհներով երթևեկել, հիմա այդ ճանապարհը ոչ միայն ամբողջությամբ ՀՀ ինքնիշխան տարածքում է, այլև՝ նոր հանգամանքների բերումով այդ ճանապարհը երթևեկության համար այլևս  անվտանգ է։ Եկեղեցու հատվածում մենք որևէ խնդիր չունեցանք, որովհետև բավականին մեծ տարածություն կա եկեղեցու ու սահմանային գծի հատվածում»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ խնդիրներ կարող են լինել Կիրանցի հատվածում, որովհետև որդեգրել են սկզբունք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է։

Ըստ Փաշինյանի՝ այս սկզբունքը շատ կարևոր է։ Իրենք հաշվի են առել, որ հիմա ստեղծում են ոչ միայն նախադեպ, այլև ստեղծում են սահմանազատման բանաձև, որը պետք է գործի սահմանազատման հետագա գործընթացի համար, ինչը նշանակում է, որ և՛ իրենց, և՛ Ադրբեջանի համար սահմանազատման գործընթացը դառնում է մաքսիմալ կանխատեսելի, իհարկե, այնտեղ, որտեղ կողմերը կհամարեն, որ որոշակի կոմպրոմիսների անհրաժեշտություն կա, դա էլ իրենց օրենսդրություններին ու ընթացակարգերին համապատասխան ձևով կարող է քննարկվել։

Նրա խոսքով՝ այն հատվածներում, որտեղ խնդիրներ կլինեն, կառավարությունը կլուծի։

«Այդ խնդիրները մեր խնդիրներն են, դրանք Կիրանցի ժողովրդի կամ մի քանի ընտանիքների խնդիրներ չեն, դրանք մեր, իմ խնդիրներն են, ու հետևողականորեն կլուծենք։ Ես համոզված եմ, որ մենք կայացրել ենք որոշում, որն անկյունաքարային է»,- նշեց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև