ՀՀ լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը ասաց, որ ոստիկանությունը գործելու է օրենքի սահմաններում:
Հարցին՝ բռնի ուժ կիրառվելո՞ւ է, նա ասաց, եթե օրենքի սահմաններում է, բռնի ուժ չէ, պետք է այնպիսի արարքներ թույլ չտան, որ ոստիկանությունը ուժ կիրառի։
Ինչ վերաբերում է հնարավոր սադրիչներին, ոստիկանապետը նշեց՝ կաշխատեն տարբերել նրանց։
Իսկ թե ինչու է այսքան շատ ոտիկանական ուժ կենտրոնացվել հարցին, Հովհաննիսյանը պատասխանեց՝ հասարակական կարգը պահելու։
Ըստ նրա՝ իրենք լավատես են, որ ժողովրդի միջից ոչ մի արտառոց արարք չի լինի։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հասել է Երևան։

















































