Skip to main content

Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22-ամյա Էրիկ Մխոյանը | ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան | Միասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարիներով դատարանների դռներ ենք, ես առաջարկություն ունեմ կառավարությանը. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 32 դատական գործեր ունենք, մեր սփականությունից մեզ վռնդել չեն կարող. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն. սեփականատիրոջ իրավունքը ոտնահարում եք, բիզնեսն շահը հովանավորում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ իմ տնից ուզում եք հանեք, արդարություն չկա, կա կոռուպցիա. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուտացնում, խմացնում են, հանցավոր խմբով Երևանը լափում. Տիգրան Հեքեքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանն էլ մեր թաղամասում տուն ուներ պայքարում էր «գերակա շահի» դեմ , հիմա մոռացավ | ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ դա ճիշտ կհամարենք. Պապոյան | Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը. «Միասնության թևեր» | ՈՒՂԻՂ. Գերակա շահ ճանաչված թաղամասերի բնակիչների հրատապ ասուլիսը | Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան | Հավատում ենք, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանը կլինի ազատության մեջ, իսկ արդարությունը կհաղթի․ Իվետա Տոնոյան | 5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից ու մահացել

Լրահոս

«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ նախաձեռնված 2 քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Ինչպես արդեն հայտնել ենք,  Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար:

Մասնավորապես՝ ընտանիքի անդամները «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 2026 թվականի ապրիլի 11-ին կազմակերպված հավաքին հնարավորինս մեծ թվով անձանց մասնակցությունն ապահովելու շարժառիթով՝ նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասներին, խոստանալով հավաքից հետո յուրաքանչյուրին մասնակցության համար տալ 10.000-ական դրամ:

Բացի այդ, Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը համակարգելու համար:

Քրեական վարույթները մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև