Skip to main content

Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22-ամյա Էրիկ Մխոյանը | ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան | Միասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարիներով դատարանների դռներ ենք, ես առաջարկություն ունեմ կառավարությանը. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 32 դատական գործեր ունենք, մեր սփականությունից մեզ վռնդել չեն կարող. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն. սեփականատիրոջ իրավունքը ոտնահարում եք, բիզնեսն շահը հովանավորում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ իմ տնից ուզում եք հանեք, արդարություն չկա, կա կոռուպցիա. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուտացնում, խմացնում են, հանցավոր խմբով Երևանը լափում. Տիգրան Հեքեքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանն էլ մեր թաղամասում տուն ուներ պայքարում էր «գերակա շահի» դեմ , հիմա մոռացավ | ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ դա ճիշտ կհամարենք. Պապոյան | Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը. «Միասնության թևեր» | ՈՒՂԻՂ. Գերակա շահ ճանաչված թաղամասերի բնակիչների հրատապ ասուլիսը | Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան | Հավատում ենք, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանը կլինի ազատության մեջ, իսկ արդարությունը կհաղթի․ Իվետա Տոնոյան | 5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից ու մահացել

Լրահոս

Նախկին հրամանատարն ասել է` գյուլլելու է հայրենիքի թշնամիներին, նրան կալանավորել են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մի քանի օր է՝ տնային կալանքի մեջ է Կիրանց գյուղից սերված, ազատամարտի ակտիվ մասնակից Արայիկ Ղազարյանը։

Մայիսի 11-ին «Հայաստան» դաշինքի ղեկավարների, Ռոբերտ Քոչարյանի Դիլիջան քարոզչական այցի ժամանակ Արայիկ Ղազարյանը հայտարարել է, որ ինքը Կիրանցի պատի տակ գյուլլելու է Հայաստանի թշնամիներին, հայրենիքի դավաճաններին։ Ասել է նաև, որ ինքը եկել է Մոսկվայից, ՀՅԴ անդամ է եւ «Հայաստան» դաշինքի համար ակտիվ քարոզչություն է անում։

Նա մեզ ասել էր, որ ինքն ամեն օր սպասում է իր ձերբակալությանը, քանի որ միշտ դեմ է եղել Կիրանցի հողերն Ադրբեջանին հանձնելուն եւ դա չի թաքցրել։

Ա․ Ղազարյանը 1990-ականներին եղել է հրետանային դիվիզիոնի հրամանատար, ակտիվ մասնակցություն է ունեցել սահմանի պաշտպանությանը։ Նրա եղբայրը՝ «Բուդուլայ» մականունով ոստիկան Արմեն Ղազարյանը 1992թ․ հունիսի 14-ին հերոսաբար զոհվել է Ներքին Ոսկեպարում մղված մարտի ժամանակ։

Ղազարյանի փաստաբան Ռաֆիկ Մելքոնյանից տեղեկացանք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ԶԼՄ-ներով բռնության կոչ անելու հոդվածով, նրա նկատմամբ մեկամսյա ժամկետով խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նա տնային կալանքը կրում է Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրում գտնվող իր բնակարանում»:

Facebook
Twitter

Կարդացեք նաև