ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները` հանրության դատին ներկայացնելով այն փաստացի տվյալները, որոնք առնչվում են նախապատերազմյան իրադարձություններին և կայացված որոշումներին։
Ըստ էության, ՀԱՊԿ-ին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստվել են այն ժամանակվա խորհրդականներ Վաղարշակ Հարությունյանի և Արշակ Կարապետյանի կողմից։ Սակայն, ըստ առկա տեղեկությունների և հրապարակված տվյալների, այդ փաստաթուղթը, ամենայն հավանականությամբ, այդպես էլ չի ուղարկվել ՀԱՊԿ-ին:
Նյութը` Արշակ Կարապետյանի Facebook պաշտոնական էջից





























































