Skip to main content

Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22-ամյա Էրիկ Մխոյանը | ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան | Միասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարիներով դատարանների դռներ ենք, ես առաջարկություն ունեմ կառավարությանը. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 32 դատական գործեր ունենք, մեր սփականությունից մեզ վռնդել չեն կարող. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն. սեփականատիրոջ իրավունքը ոտնահարում եք, բիզնեսն շահը հովանավորում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ իմ տնից ուզում եք հանեք, արդարություն չկա, կա կոռուպցիա. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուտացնում, խմացնում են, հանցավոր խմբով Երևանը լափում. Տիգրան Հեքեքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանն էլ մեր թաղամասում տուն ուներ պայքարում էր «գերակա շահի» դեմ , հիմա մոռացավ | ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ դա ճիշտ կհամարենք. Պապոյան | Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը. «Միասնության թևեր» | ՈՒՂԻՂ. Գերակա շահ ճանաչված թաղամասերի բնակիչների հրատապ ասուլիսը | Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան | Հավատում ենք, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանը կլինի ազատության մեջ, իսկ արդարությունը կհաղթի․ Իվետա Տոնոյան | 5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից ու մահացել

Լրահոս

Գիշերայն ակումբում ոմն Գագո շիշ է կոտրել, ժամեր անց վերադարձել է մահակավոր խմբի հետ ու կոտրել ակումբի գույքը. shamshyan

Մայիսի 20-ին հերթական վիճաբանությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 02։35-ի սահմաններում ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 26 հասցեում գործող «Աուրա» գիշերային ակումբում վիճաբանություն է։

Մեկնել են Արարատի մարզի քրեական և Արտաշատի համայնքային ոստիկանները, ովքեր պարզել են, որ նույն օրը ժամը 02։00-ի սահմաններում, վերը նշված ակումբի հաճախորդ ոմն Գագոն գարեջրի շիշ է կոտրել հատակին, որի համար անվտանգության աշխատակիցը դիտողություն է արել նրան և ընկերների հետ միասին դուրս հրավիրել նրանց, որից մոտ 15 րոպե անց վերջիններս մի խումբ անձանց հետ վերադառնալով ակումբ իրենց մոտ եղած փայտյա մահակներով կոտրել են ակումբի մուտքի դուռը, սրահի գույքը՝ կոպիտ կերպով խախտելով ակումբի բնականոն աշխատանքը և պատճառելով նյութական վնաս։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մայիսի 20-ին ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչներ 38-ամյա Գագիկ  Գ․-ն, 33-ամյա Գոռ Դ․-ն և 27-ամյա Ռուբեն Վ․-ն վիճաբանել են նույն ակումբի տնօրեն՝ 40-ամյա Դավիթ Պ․-ի հետ, որից հետո հեռացել են ակումբից, սակայն մոտ 15 րոպե անց նշված անձինք Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Ստյոպա Դ․-ի և Ռուդիկ  Դ․-ի հետ միասին վերադարձել են ակումբ և իրենց մոտ եղած փայտյա մահակներով կոտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ռուբեն Վ․-ին, Ստյոպա Դ․-ին և Ռուդիկ Դ․-ին ոստիկանները հայտնաբերել, խուլիգանություն կատարելու անմիջականորեն կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին, ովքեր կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Facebook
Twitter

Կարդացեք նաև