Skip to main content

Ուշիի ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Եվրոպայի չեմպիոն, տարբեր միջազգային մրցաշարերի հաղթող 22-ամյա Էրիկ Մխոյանը | ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան | Միասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարիներով դատարանների դռներ ենք, ես առաջարկություն ունեմ կառավարությանը. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 32 դատական գործեր ունենք, մեր սփականությունից մեզ վռնդել չեն կարող. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խայտառակություն. սեփականատիրոջ իրավունքը ոտնահարում եք, բիզնեսն շահը հովանավորում | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ իմ տնից ուզում եք հանեք, արդարություն չկա, կա կոռուպցիա. կենտրոնի բնակիչ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուտացնում, խմացնում են, հանցավոր խմբով Երևանը լափում. Տիգրան Հեքեքյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրան Ավինյանն էլ մեր թաղամասում տուն ուներ պայքարում էր «գերակա շահի» դեմ , հիմա մոռացավ | ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, քանի դեռ դա ճիշտ կհամարենք. Պապոյան | Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ընդդիմադիր ուժերի հետ համատեղ ձևավորելու Հայաստանի ինքնիշխանության օրակարգը և համաձայնեցնելու դրա իրականացման քայլերը. «Միասնության թևեր» | ՈՒՂԻՂ. Գերակա շահ ճանաչված թաղամասերի բնակիչների հրատապ ասուլիսը | Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն. Միրզոյան | Հավատում ենք, որ շատ շուտով Գագիկ Ծառուկյանը կլինի ազատության մեջ, իսկ արդարությունը կհաղթի․ Իվետա Տոնոյան | 5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից ու մահացել

Լրահոս

Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում․ Աշոտյան

Դրսի պահանջով Սահմանադրություն փոխելու մասին. Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը։ Այս մասին գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հյուսիսային Մակեդոնիան, որն արդեն 20 տարուց ավելի Եվրամիության անդամակցության բանակցություններ է վարում, փոխել է իր Սահմանադրությունը դրսի պահանջով։

Հյուսիսային Մակեդոնիան ոլորտային ցուցանիշներով ԵՄ անդամության հայտ ներկայացրած երկրների մեջ լավագույններից մեկն է, բայց նախ Հունաստանն է Մակեդոնիա կոչվող պետության առջև պայման դրել, որ պետք է անպայման Սահմանադրությունը և երկրի անունը փոխել, և 2018թ. նրանք հանրաքվեով փոխեցին Սահմանադրությունը, և Մակեդոնիան վերանվանվեց Հյուսիսային Մակեդոնիայի՝ այն հույսով, որ դա թույլ կտա իրենց արագ դառնալ և՛ ՆԱՏՕ, և՛ ԵՄ անդամ:

Հունաստանի պահանջը բավարարվեց 2018 թվականին, բայց Մակեդոնիային ընդունեցին միայն ՆԱՏՕ, որովհետև հենց ԵՄ թեման կրկին աշխուժացավ, Հունաստանը՝ իր պահանջները բավարարված համարելով, նոր պահանջ չդրեց, բայց առաջ եկան բուլղարական պահանջները:

Բուլղարիան խիստ պահանջ դրեց արդեն Հյուսիսային Մակեդոնիայի առջև՝ կատարել սահմանադրական փոփոխություններ և Սահմանադրությամբ ամրագրել բուլղարացիների սահմանադրական իրավունքները՝ որպես ազգային փոքրամասնություն:

Մակեդոնացիները դա խոստացել էին անել, բայց Պառլամենտում այդ քվեարկությունը տապալվեց, և հիմա Բուլղարիան կասեցրել է Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությունը ԵՄ-ին, որը տեխնիկապես ամենապատրաստ երկրներից մեկն է ԵՄ անդամ դառնալու համար:

Մյուս զավեշտալի բանն այն է, որ նման խնդիրների դեպքում Եվրամիությունը, այսինքն՝ պաշտոնական Բրյուսելը, թե՛ Հունաստանի, թե՛ Բուլղարիայի դեպքում լվացել է ձեռքերը և ճնշում է գործադրում ոչ թե Բուլղարիայի կամ նախկինում Հունաստանի վրա, այլ Հյուսիսային Մակեդոնիայի՝ ստիպելով համաձայնել Բուլղարիայի պահանջին, այլապես ԵՄ անդամ դառնալ չի կարող:

Սա շատ լավ օրինակ է, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո լուծվում խնդիրները՝ սկսած երկրի անվանման փոփոխությունից՝ մինչև ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցեր:

Ընդ որում, Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Քոսը հայտարարել է, որ անգամ, եթե բուլղարական պահանջը կատարվի, չի նշանակի, որ Հյուսիսային Մակեդոնիան ինքնին ԵՄ անդամ կդառնա:

Եվ սա Հյուսիսային Մակեդոնիայի պարագայում, որն Ադրբեջան չէ, ագրեսոր ու մարդասպան չէ, ռազմատենչ չէ ու չի արել ռազմական հանցագործություններ:

Մեզ համար ուսանելի պիտի լինի Հյուսիսային Մակեդոնիայի օրինակը, թե ինչպես են արտաքին ճնշման ներքո ստիպում փոխել երկրի Սահմանադրությունն ու անգամ այդ դեպքում ոչինչ չեն երաշխավորում, այն էլ քաղաքակիրթ Եվրամիության պարագայում, ուր մնաց՝ Ադրբեջանի դեպքում»,-նշել է նա:

Facebook
Twitter

Կարդացեք նաև