Հավաստի լուրեր

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության կազմկոմիտեի հետ | ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես է «DAF» բեռնատարը հայտնվում Դեբեդ գետում | Զինված 19 ամյա երիտասարդը Մայիսի 9-ի փողոցում․ ի՞նչ է կատարվել գիշերը | Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի միջնորդությունը. ավազակության համար մեղադրվողը հանձնվել է ԳԴՀ իրավասու մարմիններին | Քարդաշյանը շարունակում է ցնցել Ասիայի ամենահարուստ մարդու որդու հարսանիքի հյուրերին | Այսօր, կարծես, որևէ մեկը չի հիշում, որ Հայաստանը ևս բաց ճանապարհներ պետք է ստանար․ Տիգրան Աբրահամյան | Փոխարժեքն այսօր | Ի՞նչ եղանակ է սպասվում | Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանին | Աստղագուշակ | Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում | Դսեղ գյուղում ռեստորան է այրվել | Անօդաչու թռչող սարքեր Սևանա լճում իրազեկման նպատակով | Մեր թիրախը մեկն է՝ բոլոր հնարավոր տարբերակներով հասնել այս մարդու հեռացմանը, ուղղակի մի քիչ ոլորաններով է ճանապարհը․ Բագրատ Սրբազան | Արմավիրի գյուղերից մեկում, տան նկուղում հայտնաբերվել է տանտիրոջ մարմինը

Լրահոս

«Ակադեմիական քաղաքի» բյուջեն կազմում է ՀՀ պետական պարտքի 30%-ը. նախարարը ստել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԿԳՄՍ նախարարն անտեղյակ է իր գլխավորությամբ իրականացվող «Ակադեմիական քաղաքի» նախագծի մանրամասներից եւ շարունակ մոլորեցնում է հանրությանը։

Բացատրենք՝ ինչպես. Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանվում է «Ակադեմիական քաղաքի» կառուցման նախագիծը։ Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ «Ակադեմիական քաղաքը» լինելու է համալսարանական եւ հետազոտական կամպուս՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, որն ապահովելու է որակյալ եւ միջազգային չափանիշներով մրցունակ բարձրագույն կրթության եւ հետազոտության միջավայր: «Ակադեմիական քաղաքի» տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչեւ 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչեւ 8 պետական խոշորացված բուհ եւ մինչեւ 8 ոչ պետական կամ միջազգային բուհ:

Բանն այն է, որ հուլիսի 9-ին ներկայացվեց «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Ակադեմիական քաղաքի» մեկնարկը տրվելու է 2030 թվականին, իսկ պետական եւ ոչ պետական բուհերի միացման մասով նշել է. «Ես այս պահի դրությամբ չեմ կարող ամբողջ ճշգրտությամբ ասել, մենք աշխատում ենք, որպեսզի օր առաջ բուհերն այդ միջավայրում կարողանան գործել»։

Մեկ ամիս անց մասնավոր բուհերի՝ «Ակադեմիական քաղաք» հայեցակարգին միանալն արդեն հաստատ չէ, եւ նախարարի խոսքն արդեն դողում է։

Մինչեւ 16 բուհ, 80 հազար ուսանող, տարբեր ուղղություններ՝ արվեստներից մինչեւ սպայական, եւ գումարած հանրային շենքեր, գնացքի կայարան ու տրանսպորտային հասանելի հանգույցներ. հատակագծի վերջնական տարբերակում նույնիսկ մայրամուտով հիանալու վայր է նախագծված։

Հայաստանում 2023 թվականին, համաձայն ՀՀ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի, եղել է 80 հազար ուսանող, իսկ, օրինակ, 5 տարի առաջ՝ 2019-ին՝ 74 հազար 942 ուսանող, 10 տարի առաջ՝ 100 հազար 854 ուսանող։ 10 տարվա ընթացքում ուսանողների թիվը պակասել է 20 հազարով. թե ինչպես է ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում մարդկային տարբեր ռեսուրսներ տեղավորել 80 հազարի մեջ, հարցական է։

Քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ է։ Գերմանական ճարտարապետական ընկերության ներկայացուցիչ Թոբիաս Քեյլն էր մանրամասն ցուցադրում՝ ինչեր են լինելու։

«Ակադեմիական քաղաքի» հայեցակարգի ի հայտ գալուց հետո՝ նախարար Ժաննա Անդրեասյանը թմբկահարում էր, որ քաղաքը պատրաստ կլինի 2030 թվականին, սակայն գերմանական gmp International GmbH Architects and Engineers ճարտարապետական ընկերության փոխտնօրենը հակադարձեց նախարարին եւ հերքեց արդեն 2 տարի շարունակ վանկարկվող թեզերը։ Թոբիաս Քեյլն ասաց, որ 2029 թվականին առաջին շենքերը կկառուցվեն, իսկ քաղաքը կարող է ամբողջանալ 20-30 տարում։ Թոբիաս Քեյլը շեշտեց՝ սա միայն կրթական կենտրոններով քաղաք չէ, այստեղ ռեստորան էլ կլինի, առեւտրի կենտրոն էլ։

Ստացվում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ստել է այսքան ժամանակ, կամ, ինչպես տեսնում ենք նրա պատասխաններից՝ որոշ բաներից անտեղյակ է։

Օրինակ՝ նախարար Անդրեասյանը չկարողացավ հստակ գումարային սահման նշել, թե որքան կարժենա «Ակադեմիական քաղաքի» նախագիծը, սակայն ՀՀ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հստակ նշեց՝ 1,2 տրիլիոն դրամ։

Նախարարը ոչ միայն ժամկետների հարցում է ստել՝ 20-30 տարի միջակայքում սխալվելով, այլ նաեւ «Ակադեմիական քաղաքի» նախագծի ֆինանսաբյուջետային մասով։

Հարկ է նշել, որ ՀՀ պետական պարտքը կազմում է 11 մլրդ 943 մլն ԱՄՆ դոլար, գրեթե 4 տրիլիոն եւ ավելի դրամ, «Ակադեմիական քաղաքին» տրամադրվող 1,2 տրիլիոն դրամը կազմում է ՀՀ պետական պարտքի գրեթե 30%-ը»:

Մանրամասները՝  օրաթերթի այսօրվա համարում

Facebook
Twitter

Կարդացեք նաև